Հրդեհ՝ Երևանի Սեպուհի փողոցի տներից մեկում. տուժածներ չկան

2 Հունիսի, 2026

Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Սեպուհի 21 տան 2-րդ հարկից կրակ և ծուխ են նկատվում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ կժամանեին Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, 2-րդ հարկում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են տանտերերը, հարևանները, այդ թվում՝ ամուսիններ, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է Արաբկիր ոստիկանների կողմից, ինչպես նաև տան սեփականատիրոջ ինքնությունը։

Նմանատիպ նյութեր

Բարձրացվելու է ամբողջ բանակի բազային աշխատավարձը․ Սեյրան Օհանյան 

«Սահմանային մարզերի և սահմանային բնակավայրերի համար երկու հիմնական խնդիր կա՝ անվտանգությունը և գյուղատնտեսության զարգացումը։ Եթե համեմատենք այս իշխանությունների գործունեությունը մեր թիմի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների հետ,...

ԹՐԻՓՓ-ը Սյունիքի վրա թուրք-ադրբեջանական ազդեցության գոտու ձևավորման ծրագիր է. թյուրքագետ

ԹՐԻՓՓ-ը Սյունիքի վրա թուրք-ադրբեջանական ազդեցության գոտու ձևավորման ծրագիր է. թյուրքագետ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը. «Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը երեկ նորից բացահայտել է այն, ինչի մասին արդեն մեկ տարի է բարձրաձայնում ենք մենք՝ մասնագետներս։ Ալիևը հերթական անգամ պնդել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը TRIPP («Թրամփի ուղի») կոչվածը համարում...

Հայաստանին սպասվում է Ուկրաինայի ճակատագիրը. Վոլոդին

Հայաստանին սպասվում է Ուկրաինայի ճակատագիրը. Վոլոդին

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, անձնական պարտավորություն է ստանձնել Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղղությամբ և իրականացնում է այդ հանձնառությունը։ Վոլոդինի խոսքով՝ Փաշինյանը քաղաքացիներից թաքցնում է, թե ինչ գին...

Ակադեմիական համակարգի խնդիրները և մեր առաջարկները. Ռուբինա Պետրոսյան

Ակադեմիական համակարգի խնդիրները և մեր առաջարկները. Ռուբինա Պետրոսյան

«Հայաստան» դաշինքի անդամ Ռուբինա Պետրոսյանը գրառում է արել՝ «Ակադեմիական համակարգի խնդիրները և մեր առաջարկները» վերտառությամբ. Հայաստանի Հանրապետությունում գիտության, բարձրագույն կրթության և ակադեմիական համակարգի զարգացումը պետք է դիտարկվի որպես ազգային անվտանգության,...

Մասիսում բետոնե ծածկ է փլուզվել. կա զոհ և վիրավոր

Մասիսում բետոնե ծածկ է փլուզվել. կա զոհ և վիրավոր

Հունիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Էջմիածնի խճուղու թիվ 9 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բետոնե ծածկի փլուզում է տեղի ունեցել։ Ինչպես...