Հրաժարվում եմ ՊԻՂԾ Արամ Ալճանյանի բարեկամությունից. Անժելա Թովմասյան

5 Հունվարի, 2026

«Հայելի» ակումբի հիմնադիր-տնօրեն Անժելա Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ վարդապետ Գուսան Ալճանյանն իմ հեռավոր ազգականն է, մենք բարեկամություն ենք արել։ Այսօր նա պղծեց իր անունը՝ միանալով Աստծո և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի և 10 սրբապիղծ եպիսկոպոսների արշավին։ Նա միացավ 4 գերեվարված եպիսկոպոսների դեմ եղբայրադավությանը։
Շատ է ներվել, բայց սա արդեն վերջն է…
Ես՝ Անժելա Թովմասյանս, իմ և Աբրահամ Թովմասյանի ողջ գերդաստանի անունից հրաժարվում եմ ՊԻՂԾ Արամ Ալճանյանի բարեկամությունից։
Կոչ եմ անում Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին կարգալույծ անել նրան։
«Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»»։

Նմանատիպ նյութեր

Երևանցիների համար քաղաքում տեղաշարժվելը դարձել է ամենօրյա փորձություն. Դանիելյան

Երևանցիների համար քաղաքում տեղաշարժվելը դարձել է ամենօրյա փորձություն. Դանիելյան

Երևանցիների համար քաղաքում տեղաշարժվելը դարձել է փորձություն, ընդգծում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Գառնիկ Դանիելյանը․ «Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է։ Կանգառներում հարյուրավոր մարդիկ սպասում են հանրային տրանսպորտին, որը հաճախ այնքան...

Սեյրան Խուդանյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

Սեյրան Խուդանյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող ծանրորդները սկսեցին ելույթները Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնությունում: Երիտասարդների 65 կգ քաշային կարգում ընտրանու անդամ Դավիթ Առաքելյանը պոկեց 118 կգ, 122 կգ, 127 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Հրումում...

Ադրբեջանը ոչնչացրել է Շոշ գյուղի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը

Ադրբեջանը ոչնչացրել է Շոշ գյուղի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը

Ադրբեջանը ոչնչացրել է Շոշ գյուղի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը և Արցախյան առաջին պատերազմի մասնակից Արգամ Հարությունյանի (Շոշի Ագո) հուշակոթողը Artsakh Monuments-ը հայտնում է, որ դա տեղի է ունեցել 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 12-ն...

Անտոնիո Գուտերեշը կայցելի Երևան

Անտոնիո Գուտերեշը կայցելի Երևան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հոկտեմբերի 15-16-ը կայցելի Երևան՝ մասնակցելու Cop17 կենսաբազմազանության համաժողովին: Այցի ընթացքում նա կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, հայտնել է Գուտերեշի  ներկայացուցիչ Ստեֆան...

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել Հայաստան. Sputnik Արմենիա

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել Հայաստան. Sputnik Արմենիա

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող հերթական չվերթն է ժամանել Հայաստան։ Sputnik Արմենիայիտեղեկություններով՝ չվերթը տեղի է ունեցել այսօր։ Արտաքսված ՀՀ քաղաքացիների թվի մասին տվյալներ չկան։ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են տվյալներ տրամադրել տարբեր...