Հրամայական անհրաժեշտություն էր այս տարին նվիրել հոգևոր կյանքի վերանորոգմանը. Արամ Ա

11 Հունվարի, 2026

Այսօր ընթերցվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հայրապետական հռչակագիրը։

Հայրապետը 2026թ.–ը հայտարարել է «Հոգեւոր կյանքի վերանորոգման տարի» եւ այսուհետ ամեն տարի Սուրբ ծնունդին հաջորդող կիրակի օրը պատարագի ժամանակ ընթերցվելու է նրա հայրապետական հռչակագիրը։

Արամ Առաջինն իր այս տարվա հռչակագրում նշել է, որ պարագայական որոշում չէ այս տարին հոգեւոր կյանքի վերանորոգմանը նվիրելը, այլ հրամայական անհրաժեշտություն՝ հաշվի առնելով հայի կյանքի մեջ հոգեւոր կյանքի առանցքային կարեւորության նահանջը։

Հայրապետը նշել է նաեւ, որ այսօր իրավիճակից ելնելով, հայ ժողովրդի մոտ հոգեւոր կյանքը չի ներկայացնում այն նույն կենսական վիճակն ու հարազատ պատկերը, ինչպես եղել է անցյալում։

«Հայ եկեղեցին դարձել է առավելապես ծիսակենըրոն, հետեւաբար, հրամայական եւ անյետա­ձգե­լի է ծիսական կյանքի բարեփոխումը՝ ներ­կա պայ­ման­ներին եւ պահանջներին համապատասխանեցնելով եւ ժողովրդի գործուն մասնակցությամբ։ Առանց անտեսելու ազգային արժեքների կարեւորությունը, անհրաժեշտ է, որ եկեղեցին հատուկ նախաձեռնություններով հանդես գա՝ շեշտը դնելով հոգեւոր արժեքների վրա»,– ասվում է հռչակագրում։

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...