Հրահանգված է տեղերում շոշափել տրամադրությունները․ «Փաստ»

12 Սեպտեմբերի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, 2026 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի բոլոր մարզերում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: 20 խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ընտրական ցուցակները գրանցման համար պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 20-ը ժամը 18։00-ն:

Այս օրերին արդեն իսկ հստակեցվում են որոշ համայնքներում առաջադրվելիք քաղաքական ուժերի և թեկնածուների անունները, սակայն մեծամասամբ դեռևս անորոշություն է՝ հատկապես ընդդիմադիր ուժերի մասնակցության առումով: «Փաստ» թերթի տեղեկություններով, հատկապես վերջին մեկ ամսում Նիկոլ Փաշինյանը բոլոր մարզպետարաններում, իրավապահ համակարգի մարզային կառույցներում «համար մեկ» է հայտարարել: Ընդ որում, խոսքն այն մասին չէ միայն, որ ընտրություններում ապահովեն ՔՊ-ի անվերապահ հաղթանակ, այլ առաջին հերթին «հետախուզական» նպատակներով:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ բոլորին հրահանգված է շոշափել տրամադրությունները, ներքին տեղեկություններ հավաքել՝ նախօրոք հասկանալու, թե ընդդիմադիր ուժերից որոնք որտեղ են մասնակցելու, ում են առաջադրելու որպես համայնքի ղեկավարի թեկնածու (առաջին համար): Նպատակն է՝ հնարավորինս կանխել ուժեղ թեկնածուների մասնակցությունը. կա՛մ «համագործակցության», ինչպես Գորիսի դեպքում, կա՛մ քրեական վարույթներ նախաձեռնելու և այլ ճնշումների միջոցով չեզոքացնելու:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Փաստ»   թերթի՝ 13․ 09․ 26թ

Նմանատիպ նյութեր

Իրանը ԱՄՆ-ին յոթ պայման է առաջադրել՝ Հորմուզի նեղուցը բացելու համար

Իրանը ԱՄՆ-ին յոթ պայման է առաջադրել՝ Հորմուզի նեղուցը բացելու համար

Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ յոթ պայման, հայտնում է «Tasnim»-ը։ Իրանական կողմը ԱՄՆ-ին ուղերձ է հղել, որում Հորմուզի նեղուցը բացելու համար յոթ պայման է ներկայացրել։ Այդ մասին, իրազեկ աղբյուրին հղում անելով, հայտնում է...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ քրեական վարույթ է նախաձեռնվել

Սեպտեմբերի 2-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռավան գյուղի ամառանոցներում անհայտ անձը...

Խաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Խաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը ներկայացնում է սեպտեմբերի 13-ին՝ Խաչվերացի տոնին, թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը․ ԺԱՄԸ 10:00 Ապարանի Սուրբ Խաչ Ափնայի Զորավոր Սուրբ Աստվածածին/կբերվի Խաչափայտի մասունք/ Բյուրականի Սուրբ...

Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ 4 տուժած կա

Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ 4 տուժած կա

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Չկալովկա բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Ռուբեն Մ.-ի վարած «Nissan» մակնիշի և...

ՔՊ–ական Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնվեց՝ Փաշինյանի «հրահանգից» հետո

ՔՊ–ական Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնվեց՝ Փաշինյանի «հրահանգից» հետո

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են «Իրականում»-ի աղբյուրները։ «Ինչ վերաբերում է Քննչական կոմիտե ուղարկված նյութերին, ապա ՆԳՆ-ից ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին,...