Հովիկ Աղազարյանն, ըստ ցուցմոնքի, 23․000 դոլար կաշառք է վերցրել

12 Մարտի, 2025

 

Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ Հովիկ Աղազարյանի նկատմամաբ քրեական հետապնդում հարուցելու մասին։ ԱԺ նախագահը տվել է համաձայնություն։

Աննա Վարդապետյանի կողմից ներկայացված միջնորդության փաստաթղթում, մասնավորապես, նշվում է «Գոհար Սարգսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Արամը իր մոտ ընկերուհի Ռուզաննայի եղբայրն է։ Արամից տեղեկացել է, որ կան ներդրողներ և ցանկանում են կառուցել շենք։ Արամը ծանոթացել է Հովիկ Աղազարյանի հետ և այդ հարցով դիմել նրան, սակայն Հովիկ Աղազարյանը նրան խաբել է, վերցրել է 23 000 ԱՄՆ դոլար գումար շենքի կառուցման շինթույլտվություն տալու հարցը լուծելու համար, սակայն այդ գործընթացն էլ ձգձգել է, իսկ այն անձինք, որոնք այդ գումարը տվել են Արամին, պահանջել են վերադարձնել։

Իր ներկայությամբ Արամը զանգել է Հովիկ Աղազարյանին և կայացած զրույցի ընթացքում վերջինս չի հերքել, որ գումարները վերցրել է, սակայն հայտնել է, որ գումար չունի որպեսզի վերադարձնի, կարող է ինքը խոսել այն մարդկանց հետ, որոնք Արամին գումար են տվել։ Գոհար Սարգսյանը հայտնել է նաև, որ այդ մասին պատմել է իր ծանոթ Հայկ Նազարյանին և նրան ծանոթացրել Արամի հետ։

Դրանից հետո Հայկ Նազարյանի նախաձեռնությամբ ինքն ու Արամը հանդիպել են Հովիկ Աղազարյանին, հանդիպմանը ներկա են եղել նաև անծանոթ մարդիկ։ Հանդիպման ընթացքում Հովիկ Աղազարյանը վիճաբանել է, որպիսի թույլ չտա՝ իրենց մոտ առկա ձայնագրությունները ներկայացնեն։

Դրանից հետո ինքը վիճել է Արամի և նրա քրոջ հետ և այդ օրվանից Արամից ոչ մի տեղեկություն չունի։ Հավելել է, որ ըստ Արամի, Հովիկ Աղազարյանը հանդիպել է Արամին գումար տված անձանցից մեկին և գրել ստացական այն մասին, որ վերցրել է 8 000 ԱՄՆ դոլար, որը պարտավորվում է վերադարձնել։ Նշել է նաև, որ Արամն իրեն ուղարկել է Հովիկ Աղազարյանի հետ ունեցած հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, որոնք ինքն ուղարկել է Հայկ Նազարյանին։

Հայտնաբերված ձայնագրություններից եզրակացնում ենք, որ Աղազարյանը խոստովանում է, որ գումար է վերցրել և հետ տալ չի պատրաստվում։ Նա համոզել է Արամ Մկրտչյանին Քաղաքաշինության կոմիտեի նամակը հետ վերցնել և պատճառաբանել է, որ «ֆինանսական բաների պատճառով հրաժարվում եմ պռոեկտից»։

Հարկ է նշել, որ Արամ Մկրտչյանը 2024 թվականին լքել է երկիրը։

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...