Հովիկ Աղազարյանին մեղադրանք առաջադրվեց․ Armlur.am

Մրտ 28, 2025

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին մեղադրանք առաջադրվեց կաշառք ստանալու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ պատգամավոր Հովիկ Աղազարյանին ժամը 18։00-ին կանչելու են Հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի մեղադրանք առաջադրեն։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից: Գաղտնի քվեարկության արդյունքներն Ազգային ժողովի՝ մարտի 27-ի նիստին հրապարակեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Քվեարկության համաձայն՝ Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 2:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ մարտի 26-ի նիստին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել՝ Հովիկ Աղազարյանի նկատմամբ երկու դրվագով քրեական գործեր հարուցելու:

Միջնորդության հիմքում ոչխարների արտահանումը կազմակերպելու համար 200 հազար դոլարի ապօրինի վարձատրության պահանջն է, նաև գործարարից 23 հազար դոլարի կաշառքի ստացումը:

Նմանատիպ նյութեր

Գյումրեցիները թասիբի մեռած մարդիկ են, ժողովրդի հաշվին առևտուր չի լինելու. Կարեն Սիմոնյան

«Հուսով եմ, որ չենք ունենա նման դեպք: Գյումրեցին թասիբով է, նման դավաճանական քայլի չեն գնա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի անդամ Կարեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին,...

Գյումրու ավագանու նիստը մեկնարկեց աղոթքով

Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստն է, օրակարգում քաղաքապետի ընտրության հարցն է։ Այն վարում է Վարդան Ղուկասյանը։ Նրա առաջարկով նիստը մեկնարկեց Տերունական աղոթքով և Գյումրու օրհներգով։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը նիստին չի մասնակցում:...

Սարիկ Մինասյանը հայտարարում է՝ տեր է յուրաքանչյուրի քվեին, բայց նիստին չի մասնակցում

Սարիկ Մինասյանը հայտարարում է՝ տեր է յուրաքանչյուրի քվեին, բայց նիստին չի մասնակցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը գրել է. «Սիրելի՛ գյումրեցիներ, հարգելի՛ համաքաղաքացիներ, Ես տեր եմ յուրաքանչյուրիդ քվեին և առաջնորդվելով հենց այս գաղափարով, հայտարարում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը...

Չենք շեղվելու Խաղաղության օրակարգից․ Նիկոլ Փաշինյան

Չենք շեղվելու Խաղաղության օրակարգից․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները՝ ավարտված։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա նշանակում է, որ...

ՔՊ-ն չի մասնակցում Գյումրու ավագանու նիստին

ՔՊ-ն չի մասնակցում Գյումրու ավագանու նիստին

Այսօր՝ ապրիլի 16-ին, Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստն է։ Օրակարգում քաղաքապետի ընտրության հարցն է։ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ունի ավագանու 14 անդամ, սակայն նրանցից ոչ մեկ այսօր ներկա չի նիստին։ Նրանց բացակայությունը չխանգարեց քվորում...