Ուշադրություն վարորդներին․ նոր օրենքներ ՌԴ ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում՝ Վերին Լարսի

29 Սեպտեմբերի, 2025

2025 թվականի հոկտեմբերի 1-ից Ռուսաստանի Դաշնության ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում՝ Վերին Լարսի անցման կետում, կիրականացվի մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման Էլեկտրոնային համակարգի (ГИС ЭПД) կիրառումը։ Այս մասին տեղեկացնում են  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս բեռնափոխադրողներին նախապես ամրագրել Վերին Լարսի անցակետ ժամանման օրվա և ժամի ընտրությունը՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ժամանակ։ Գրանցման համար անհրաժեշտ է՝ գրանցվել էլեկտրոնային հարթակում, հաստատել էլեկտրոնային փոստն ու հեռախոսահամարը, ստանալ հաստատում տվյալների ստուգումից հետո, ստեղծել տրանսպորտային միջոցի քարտ՝ կցելով հաշվառման փաստաթղթի պատճենը և ստանալ հաստատում տվյալների ստուգումից հետո։

Գրանցումն իրականացվում է հետևյալ  հղումով:

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...