ՀՀ վարչապետը պետք է գիտակցի, որ ինքը՝ գյումրեցիների կողմից մերժված, ջախջախված ուժի առաջնորդն է. հայտարարություն

3 Հոկտեմբերի, 2025

2025թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, Գյումրի քաղաքի քաղաքապետի հասցեին երկրի վարչապետի կողմից հնչեցրած սպառնալիքները, «քաղաքական գործիքներով» քաղաքական հետապնդումը թեժացնելու խոսույթը՝ ուղիղ հանձնարարական էր իրավապահ մարմիններին՝ քաղաքական հաշվեհարդար սկսելու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Կոմունիստական կուսակցության` Գյումրի քաղաքի ավագանու խմբակցությունը։

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Արձանագրենք, որ երկրի վարչապետի՝ Գյումրու քաղաքապետի դեմ ռեպրեսիաների նոր ալիքը, կապվում է Վարդան Ղուկասյանի արտահայտած քաղաքական դիրքորոշման՝ Հայաստանի և Ռուսաստանի, ոչ թե ցեղասպան Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապերի խորացման հետ:

Հարկ է նշել, որ որպես քաղաքական գործիչ, Վարդան Ղուկասյանն արտահայտել է իր կարծիքը՝ հիմնավորելով այն պատմական փաստերով և մարտահրավերներով:

Ուստի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկրի բարձր ամբիոնից, Գյումրու ընտրված ընդդիմադիր քաղաքապետին ուղղված հրապարակային սպառնալիքը՝ խոսքի, մտքի ազատությունը, այլախոհներին բարոյապես և ֆիզիկապես ոչնչացնելու նպատակ ունի:

ՀՀ վարչապետը պետք է գիտակցի, որ ինքը՝ Գյումրու ՏԻՄ ընտրություններում՝ գյումրեցիների կողմից մերժված, ջախջախված ուժի առաջնորդն է:

Ընտրությունների արդյունքները որևէ մեկի, այդ թվում՝ որևէ պետական մարմնի կողմից չեն վիճարկվել և  չէին կարող վիճարկվել:

Մենք դատապարտում ենք Գյումրու քաղաքապետին թիրախավորելու պետական պատվերները, որն իրականացվում է ձախողված, վատահամբավ, արատավոր հակումներ ունեցող ինչ-որ պատգամավորների կողմից:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...