ՀՀ-ում «քար լռություն» է Ֆոն դեր Լայենի հայտարարության առնչությամբ․ Հակոբ Բադալյան

Ապր 5, 2025

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․

«Հայաստանում գրեթե «քար լռություն» է Սամարղանդում հնչած հայտարարության առնչությամբ, որ արել է Եվրահանձնաժողովվի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Իսկ հայտարարությունն այն մասին էր, որ Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար պետք է «անխոչընդոտ սահմաններ» Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների միջև: Եվ այդ համատեքստում էլ ֆոն դեր Լայենը խոսել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բեկումնային նշանակության մասին:

Հայաստանում լռություն է: Գուցե լռության փոխարեն ձայն ելներ, եթե օրինակ «անխոչընդոտ սահմանների» մասին հայտարարություն հնչեր Ռուսաստանի որեւէ պաշտոնյայի շուրթերից:

Հարցը տվյալ դեպքում Ռուսաստանը, Եվրամիությունը, ԱՄՆ, Իրանը կամ որևէ մեկը չեն, հարցը տվյալ դեպքում այն է, որ հնչում է ձևակերպում, որը ըստ էության համահունչ է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի և Թուրքիայի խոսույթին, մասնավորապես ճանապարհների վերաբերյալ:

Նրանց և օրինակ ֆոն Դեր Լայենի պատկերացումները, կամ Բրյուսելի և նրանց պատկերացումները նույնակա՞ն են, թե՞ տարբեր, դետալայի՞ն են տարբեր, թե սկզբունքորեն, սա անորոշ է: Անորոշ է նաև, թե օրինակ ինչպիսի հարաբերակցության մեջ է ճանապարհների վերաբերյալ Երևանից Բաքվին արված առաջարկի բովանդակությունը ԵՄ պատկերացումների հետ: Այդ հարցերը անորոշ են, դետալներ մեզ հայտնի չեն, բայց կրկնեմ՝ հնչել է հայտարարություն, որը համահունչ է Ադրբեջանի և Թուրքիայի խոսույթին ու ձևակերպումներին, առնվազն սկզբունքի իմաստով:

Հետևաբար, դրա վերաբերյալ դիրքորոշումը Հայաստանի համար քաղաքական սկզբունքային հարց է, ըստ այդմ՝ արձագանք է ակնկալում քաղաքական դերակատարներից, թե առաջին հերթին պաշտոնական մակարդակում՝ պետական ինստիտուտներից, կառավարող ուժից, թե քաղաքական մյուս ուժերից:

Ընդ որում, դիրքորոշում, որը ոչ թե զգայական է, կամ այսպես ասած կոնյուկտուրային-նարատիվային, հակա կամ մետ տրամաբանությունների շրջանակում, այլ դիրքորոշում, որը քաղաքական է և պարունակում է որոշակի կոնցեպտուալ արձագանք, Հայաստանի համար ընթացիկ և էքզիստենցիալ ռիսկերը ներառող:

Այստեղ էլ իհարկե Հայաստանի քաղաքական դաշտի հիմնախնդիրներից մեկն այն է, որ այդ դաշտը ձևավորվել և գործում է ըստ էության «արձագանքային», այլ կերպ ասած՝ «պոստիրադարձային» տրամաբանությամբ, չունենալով երկարաժամկետ ռազմավարական պլանավորման ենթարկված օրակարգային «ողնաշար», որի շուրջ էլ կկառուցի իր ընթացիկ գործունեությունը և հաղորդակցությունը թե հանրության, թե արտաքին գործընկերների հետ, այդ թվում հենց նույն Եվրամիության»:

 

Նմանատիպ նյութեր

Հուսով ենք՝ Ձեր միջնորդությամբ Ղարաբաղի հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Վիտալի Բալասանյանը դիմել է Պուտինին

Հուսով ենք՝ Ձեր միջնորդությամբ Ղարաբաղի հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Վիտալի Բալասանյանը դիմել է Պուտինին

Օկուպացված Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հույս հայտնելով, որ վերջինիս միջնորդությամբ  արցախցիները կվերադառնան իրենց պատմական հայրենիք: Բալասանյանը հիշեցրել է, որ այս...

Իրանում երկրաշարժից 19 մարդ է տnւժել

Իրանում երկրաշարժից 19 մարդ է տnւժել

Իրանի հյուսիսարևելյան Ռազավի Խորասան նահանգում տեղի ունեցած 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից 19 մարդ է տուժել, հայտնում է Tasnim գործակալությունը: Էպիկենտրոնին մոտ գտնվող քաղաքներում այսօր առավոտյան երկրաշարժից փախչելիս 19 մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Թեև...

ՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունը

ՆԳՆ-ն արդարացրել է Արմավիրի ոստիկանների բռնությունը

Մայիսի 1-ին սոցցանցում ոստիկանների մասնակցությամբ տարածված տեսանյութի կապակցությամբ հայտնում եմ, որ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են Արմավիր քաղաքի բնակչի...

Թրամփը առնվազն 50 միլիոն դոլարի զենք կվաճառի Ուկրաինային

Թրամփը առնվազն 50 միլիոն դոլարի զենք կվաճառի Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Ուկրաինային վաճառել առնվազն 50 միլիոն դոլարի զենք՝ իր երկրորդ ժամկետի ընթացքում առաջին անգամ։ Այս մասին հաղորդում է Kyiv Post-ը՝ հղում անելով դիվանագիտական ​​շրջանակներում իր աղբյուրներին։ Ապրիլի 30-ին, չորեքշաբթի օրը, Թրամփի...

Ադրբեջանը Նախիջևանում զnրավարժnւթյnւններ է անցկացրել

Ադրբեջանը Նախիջևանում զnրավարժnւթյnւններ է անցկացրել

Ադրբեջանը Նախիջևանում անցկացրել է առանձին բանակի հրամանատարաշտաբային զորավարժություններ՝  2025 թվականի պատրաստության պլանի համաձայն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Տագնապի ազդանշանով ստորաբաժանումները շարժվել են դեպի զորավարժությունների անցկացման շրջաններ,...