ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարը հափշտակել է 2 մլն դրամի գույք

7 Մարտի, 2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Տ. Մ.-ն, պատասխանատու լինելով գնդի նյութական միջոցների պահպանության համար, խմբի կազմում հափշտակել է իր տիրապետմանը հանձնված 2 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույք: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Տ. Մ.-ն զորամասի հաշվեկշռում առկա 2 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույք հափշտակելու դիտավորությամբ, հանձնարարել է նույն զորամասի ավտոմոբիլային ջոկի վարորդ Գ. Դ.-ին և պահեստապետ Կ. Ա.-ին զորամասի պահեստից հանել ընդհանուր 10 տոննա դյուրալյումինից պատրաստված զրահատեխնիկայի շարժիչի՝ օգտագործման համար ոչ պիտանի պահեստամասերն ու վաճառել:

Մասնավորապես՝ Տ. Մ.-ի հանձնարարությամբ զորամասի ինժեները, տեղյակ չլինելով ավտոմեքենայի շահագործման իրական նպատակի և երթուղու մասին, կազմել է կեղծ ուղեգրեր, որոնց հիման վրա Գ. Դ.-ն և Կ. Ա.-ն զրահատեխնիկայի շարժիչի՝ օգտագործման համար ոչ պիտանի պահեստամասերը բարձել են զորամասին ամրակցված բեռնատարը և 2024 թվականի փետրվարի 2-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում տեղափոխել Կոտայքի մարզի բնակավայրերից մեկը, որտեղ հիշյալ պահեստամասերը բեռնաթափել են Գ. Դ.-ին պատկանող հողամասերի տարածքում: Այնուհետև վերջինս, հիշյալ պահեստամասերը վաճառելու՝ Տ. Մ.-ի ապօրինի հանձնարարությունը կատարելու նպատակով, պայմանավորվածություն է ձեռք բերել մետաղի ջարդոն ընդունող անձի հետ և հափշտակված պահեստամասերը՝ մեկ կիլոգրամը 400 ՀՀ դրամով, վաճառել նրան: Արդյունքում՝ ստացված 4 մլն ՀՀ դրամից 3 մլն դրամը Գ. Դ.-ն տվել է Տ. Մ.-ին, իսկ գումարի մնացած մասը՝ 1 մլն ՀՀ դրամը, տնօրինել են ինքն ու պահեստապետ Կ. Ա.-ն: Վերջիններիս կողմից հիշյալ 1 մլն դրամը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Տ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, Գ. Դ.-ին՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ Կ. Ա.-ին՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար», ասվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն ընդունել է Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին։ Հաղորդվում է, որ ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսն ու Սարմեն Բաղդասարյանն անդրադարձել են Հայաստանի ներքին իրավիճակին, Հայաստան-Լիբանան...

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը և այն արձանագրումը, որ առկա տարաձայնություններից վեր պետք է դասվեն ազգային ու պետական նշանակության առաջնահերթությունները։ Այս մասին գրել է...

Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն․ փաստաբան

Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն․ փաստաբան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի Բարձր դատարանի ընտրություններն այն ցցուն օրինակն են, թե ինչպես են կազմակերպվում ընտրությունները ՀՀ-ում։ Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրության արդյունքում ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն։ Վլադիմիր...

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը

Դատական իշխանությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովում Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը»։...

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով. 7 տարվա ընթացքում այդ թիվը կազմում է 14 մլրդ դոլար։ Հայաստանը, մասնավորապես Երևանը կարող էր փակել արտաքին պարտքը 7 տարվա ընթացքում, եթե ունենար...