Ես չեմ բացառում, որ իշխանությունները իրավիճակը կհասցնեն բախումների, քանի որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը բարոյական արգելակներ չունեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Ո՞ւմ են ադրբեջանցիներն ու Փաշինյանն անվանում ռևանշիստներ։ Դաշնակցությանը, Հայ Առաքելական եկեղեցուն, «Հայաստան» դաշինքին։ ՀՀ իշխանությունների ողջ գործունեությունն ուղղված է Ալիեւի պահանջները բավարարելուն, որպեսզի նա չզլանա ինչ-որ թուղթ ստորագրել, որպեսզի Փաշինյանը ընտրությունների կամ փողոցային կռիվների ժամանակ հայտարարի, որ իբր թե խաղաղություն է ուզում, իսկ ընդդիմությունը երկիրը տանում է դեպի պատերազմ։ Փաշինյանը հասկանում է, որ իր իշխանության պահպանումը պայմանավորված է Ալիևի և Փաշազադեի կամքով»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։