ՀՖՖ-ի մարզած երիտասարդ թիմերը 42 գնդակ են բաց թողել. «Ժողովուրդ»

25/03/2025 09:13

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վրաստան-Հայաստան ֆուտբոլային խաղի ընդհանուր հաշվով 9:1 պարտությունը էլի զայրացրել է հայ ֆուտբոլասերներին, բայց պետք է իրավիճակին սթափ աչքով նայել եւ արձանագրել, որ մոտ ապագայում դեռ մենք չենք էլ կարող երազել լավ ֆուտբոլի մասին: Առաջիկայում հիմնական խաղացողները պետք է լինեն հետհեղափոխական մարզումներ անցած եւ արդեն տապալում արձանագրած ֆուտբոլիստները: Ինչո՞ւ. խոսե՛նք փաստերով:

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց աղյուսակները եւ պարզեց, որ Հայաստանի 17, 19 եւ 21 տարեկանների հավաքականների խաղերից Եվրո 25-ի խմբային որակավորման խաղերում բոլոր երեք տարիքայիններն էլ զբաղեցրել են վերջին հորիզոնականները, երեքը միասին կրել են 14 պարտություն, 2 ոչ-ոքի եւ 0 հաղթանակ: (Տե՛ս սանդղակի լուսանկարը): Սա նշանակում է, որ մեր ֆուտբոլի ապագան համարվող հավաքականները միայն այս մրցելույթներում բաց են թողել 42 գնդակ, խփել՝ միայն 4-ը: Սա այն սերունդն է, որի ուղղակի պատասխանատուն ֆուտբոլային հենց այս իշխանություններն են՝ հետհեղափոխական Հայաստանում պատրաստված ֆուտբոլիստները:

Այսինքն՝ առաջիկա տարիներին նրանցից պետք է համալրվի հայկական հավաքականը: Թե ինչ են արել ՀՖՖ-ում, որ երեխաները ֆուտբոլում հաջողելու փոխարեն արդյունք չունեն, թերեւս զբաղվեն իրավապահները, հարցեր տան վերջապես, թե ուր են ԲԿՄԱ-ում հայտնված «տաղանդավոր ֆուտբոլիստները», կամ գոնե՝ ինչպես են նրանք հայտնվել բանակային ֆուտբոլի թիմում ու, ըստ էության, ազատվել բանակից:

Ահա հենց այս իրողությունները հաշվի առնելով է, որ Մելիքբեկյան-Նիկողոսյան զույգի գործողությունների ու անգործության մասին առաջիններից մեկը խոսել է «Ժողովուրդ» օրաթերթը եւ ներկայացրել փաստեր, որ Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ պարտավոր է կազմակերպել իր հովանավորյալների հեռացումը՝ հայկական ֆուտբոլը աղետից փրկելու համար:

Տարիներ շարունակ ականջալուր չեղան մեր հրապարակումներին(Ֆուտբոլային կրքերը չեն հանդարտվում),(Հայկական ֆուտբոլն անդունդ գլորող Արմեն Մելիքբեկյանն իշխանությունից թույլտվություն է ստացել), (Մելիքբեկյանի շուրջ օղակը սեղմվում է), ու արդյունքը համազգային սպորտային նվաստացումն էր Երեւանում եւ Թբիլիսիում: Եվ ամենաողբերգականն այն է, որ այդ խայտառակությանը հետեւում էր անձամբ երկրի ղեկավարը իր նախարարներով ու մերձավորներով:

2050 թ.-ին աշխարհի ու Եվրոպայի առաջնության մրցանակային տեղ խոստացած Նիկոլ Փաշինյանը միայն հիմա իր աչքերով տեսավ, որ իր թերթի սպորտային լրագրող Արմեն Նիկողոսյանն ու ՀՖՖ նախագահ «ընտրված» Արմեն Մելիքբեկյանն այս տարիների ընթացքում, մեղմ ասած, խաբել ու զբաղվել են ամեն ինչով՝ բացի ֆուտբոլը զարգացնելուց:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ ՀՖՖ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ հայկական ֆուտբոլում բարոյահոգեբանական վիճակը խայտառակ ծանր է, իրար հետեւից հեռացող խոշոր ներդրողներին ամենայն հավանականությամբ կհետեւեն նորերը, եւ նորմալ չէ, երբ իշխանությունները չեն արձագանքում երկրի չեմպիոն «Փյունիկ»-ի արդեն նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հեռանալուն, չեն արձագանքում Գյումրու «Շիրակի»-ի սուր հայտարարություններին, «Սեւան», «Լոռի» եւ այլ ակումբների սեփականատերերի անցյալի տագնապալի ազդակներին, չեն արձագանքում, որ աշխարհի ամենահայտնի հայը՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն անգամ լքեց մեր հավաքականը:

Արդյունքը սա է ու հայկական ֆուտբոլի դժոխային վիճակը, որից դուրս գալու ելքերն այլեւս տեսանելի չեն: ՀՖՖ-ն այս տարիների ընթացքում ֆուտբոլի մակարդակը իջեցրեց ջիբրալթարների, սանմարինոների ու Ֆարերյան կղզիների մակարդակին:

Հ.Գ մեզ փոխանցում են, որ եթե շարունակեն ֆեդերացիայի ղեկին մնալ Արմենները, ապա հաջորդ փուլով հավաքականը կլքեն նաեւ մնացած ֆուտբոլիստների մի մասը: Ու այս ֆոնին երկրի իշխանությունները շարունակում են պահել իրենց հովանավորլայներին՝ թքած ունենալով մի ամբողջ սերնդի երազանքի ու ֆուտբոլային ապագայի վրա: Գլխավորը՝ Արմեն Մելիքբեկյանը Նիկոլ Փաշինյանի հոր անվան մրցաշար է կազմակերպում, փաստացի քծնում վարչապետին, որ պահպանի ՀՖՖ պաշտոնն ու շարունակի ապականել դաշտը:

«Ժողովուրդ» օրաթերթը, իհարկե, գործուն ջանքեր գործադրեց՝ ՀՖՖ-ից ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու, բայց, ինչպես միշտ, չստացվեց:

Մեզ մնում է հիշեցնել, որ Արմեն Մելիքբեկյանը խոստացել է ավելի լավ ֆուտբոլ ունենալ եւ առաջ գնալ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՔՊ-ն, համաձայն հարցումների, ունի ընդամենը 21,8 տոկոս ձայն

ՔՊ-ն, համաձայն հարցումների, ունի ընդամենը 21,8 տոկոս ձայն

«Ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին եք պատրաստվում տալ ձեր ձայնը Մարտի 30-ին կայանալիք Գյումրու ավագանու ընտրություններին»,- հարցման ժամնակ այս հարցն է տրվել Գյումրու ընտրողներին։ Պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Սարիկ...

Ամենաշահածը Վարդան Ղուկասյանը դուրս եկավ, որ չեկավ. Տիգրան Քոչարյան

Ամենաշահածը Վարդան Ղուկասյանը դուրս եկավ, որ չեկավ. Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրել է. «Երեկվա բանավեճը, եթե շատ կարճ վերլուծել, ապա ամենաշահածը Վարդան Ղուկասյանը դուրս եկավ,որ չեկավ, քանի որ որպես պանյատներով ու թասիբով առաջնորդվող մարդ Սարիկին լսելուց չռփելու էր ու գնար էլի դատվեր: Դե ամենապարտվածն էլ պարզ ա ով...

Ես առաջարկ ունեմ Գյումրիում բոլոր ընդդիմադիր թեկնածուներին․ Վարդան Ղուկասյան 

Ես առաջարկ ունեմ Գյումրիում բոլոր ընդդիմադիր թեկնածուներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը: «Բոլոր այդ թեկնածուները, որոնք իրենց ընդդիմադիր են դասում, ընդդիմադիր...

Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել

Միացյալ Նահանգների Երկրաբանական ծառայության (USGS) տվյալների համաձայն՝ Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկու անընդմեջ ցնցումներ են գրանցվել Սագաինգից մոտ 16 կմ հյուսիս-արևմուտք՝ մայրաքաղաք Նեպիդոյից հյուսիս։ Օջախը գտնվել է մոտավորապես 10 կիլոմետր խորության...

Արևմուտք-Ռուսաստան լարվածության պարագայում թուրքական գործոնը մշտապես կարևորություն է ձեռք բերել, և հակառակը. Սուրեն Սարգսյան

Թվում է, որ ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորումն այն է, ինչին ձգտում է Թրամփը, սակայն սա չափազանց բարդ գործընթաց է, հաշվի առնելով Իսրայելի և Թուրքիայի գործոնները։ Հասկանալի է, որ Իրանի հզորացումը չի բխում ոչ Իսրայելի, ոչ էլ Թուրքիայի շահերից։ Եթե Իսրայելի դեպքում...

Կրակոցներ՝ Տավուշում. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 28-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում «կրծքվանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Հայտնում է Shamshyаn.com-ը: Մինչ հիվանդանոց կժամանեին ոստիկանության ծառայողները, «2...

Թուրքիայում ցույցերի ընթացքում ձերբակալվել է 260 մարդ

Թուրքիայում բողոքի ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել 1879 մարդ, որից 260-ը ձերբակալվել է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։ Նա նշել է, որ երկրում անվտանգությանը սպառնացող գործընթացներ են սկսվել.«Մեր ժողովրդի եղբայրության դեմ...

ԱՄՆ վաթսուն կոնգրեսական Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

ԱՄՆ վաթսուն Կոնգրեսականներ կոչ են արել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կիրառել «Ազատության» աջակցության ակտի 907-րդ հոդվածը՝ պահանջելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին, նշելով Բաքվի կողմից Արցախի 120․000 բնիկ հայ քրիստոնյա բնակչության էթնիկ...