Հետամուտ ենք լինելու, որ փողով բանակից ազատվելու հարցը ընդմիշտ ՀՀ օրակարգից դուրս գա․ Գեղամ Մանուկյան

26 Մայիսի, 2025

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում էր որոշակի վճարի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու մասին նախագծի քննարկումը, չեղարկվեց:

Հանձնաժողովի անդամներից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց. «Մի քիչ անհասկանալի է, որ երկու րոպե առաջ է չեղարկվում, հատկապես որ պաշտպանության նախարարը Ազգային ժողովի շենքում էր գտնվում։ Նաև հասկանալի է, որովհետև իշխանության համար պարզ էր, որ այսօրվա քվեարկության արդյունքում հանձնաժողովում ձայները բաշխվելու են այնպես, որ հանձնաժողովը տալու էր բացասական եզրակացություն, նաև հասկանալի էր, որ հանրային մեծ ընդվզում կա և տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ, հանրային գործիչներ, ընդհուպ մինչև մարդու իրավունքների պաշտպանը տվել են իրենց բացասական եզրակացությունը։

Ամեն դեպքում մենք հետամուտ ենք լինելու, որ այս հարցը ընդմիշտ ՀՀ օրակարգից դուրս բերելու համար: ՀՀ զինված ուժերը բոլորին են, բոլորը պարտավոր են ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, պետական մարմինները, եթե ասում են, որ կոռուպցիա կա, պարտավոր են արմատախիլ անել, բայց բոլորը հայրենիքի նկատմամբ ունեն նույն պարտականությունները, անկախ սոցիալական, ռասայական և այլ  կատեգորիաներից»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...