Հետ կգամ լրիվ այլ փորձով․ Ռոբերտ Քոչարյանը՝ նախկին սխալների և դրանց կրկնությունը բացառելու մասին

5 Հունիսի, 2026

 

«Պարո՛ն նախագահ, ընտրողների հետ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպմանը Լևոն Քոչարյանը դիմեց ձեզ չընտրող քաղաքացիներին և ընդունելով նախկինում արված սխալները, այնուամենայնիվ, խնդրեց ընտրել ձեզ, այլ ոչ թե Ալիևի մարզպետ Նիկոլ Փաշինյանին: Այ դուք ի՞նչ ունեք ասելու ձեզ չընտրող քաղաքացիներին, ինչո՞ւ ընտրել ձեզ»,-  այս հարցն է տրվել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Նախագահը պատասխանեց․ «Ես ազգային-ազատագրական պայքարից եմ մտել քաղաքականություն՝ ըստ էության միանգամից զբաղեցնելով Հայաստանում բարձր պաշտոն, նաև Արցախում բարձր պաշտոն՝ Պետական Պաշտպանության կոմիտե, հետո՝ նախագահ, այստեղ՝ վարչապետ, հետո՝ նախագահ։ Սա, այսպես ասենք, նաև որոշակի աշխատանքի ոճ էր, ենթադրում եմ․ հաղորդել ինձ, որը եղել է ավելի շատ մենեջերական, այսպես՝ կառավարման, հատկապես՝ ճգնաժամային իրավիճակներում։ Հիմա ես տեսել եմ նաև կյանքը և քաղաքական կյանքը մյուս կողմից՝ լինելով արմատական ընդդիմադիր, առերեսվելով անարդարության հետ, և երբ այդ անարդարությունը իշխանության կողմից է գալիս, թե ինչ կարգի զգացումներ է դա առաջացնում․ և՛ բանտ, և՛ անհասկանալի մեղադրանքներ, հետապնդումներ՝ և ոչ միայն ինձ, այլ նաև իմ թիմակիցներին և իմ ընտանիքին։ Եվ այդ ամենը ինձ ոչ թե չարացրել է, այլ, ընդհակառակը, ավելի իմաստուն է դարձրել, և այդ տեսանկյունից ես հիմա հետ կգամ լրիվ այլ փորձով։ Փորձը հետևյալի մեջ է, և այն տեսանկյունից եմ տեսել սա՝ իշխանական և ընդդիմադիր տեսանկյունից, առնչվել եմ իշխանությանը բնորոշ բոլոր բացասական կողմերին, այդ բացասական կողմերը ֆուլ պակետով կիրառվել է իմ նկատմամբ։ Եվ կարծում եմ, ենթադրում եմ՝ այսպիսի փորձ ոչ ոք չունի նաև Հայաստանում, և այս փորձով լրիվ այլ պատկեր եք ունենալու՝ արդյունավետությունը գումարած, այսպես ասենք, նոր պատկերացումները քաղաքական պրոցեսների մասին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...