Հերթը ՀՀ տարածքինն է, սակայն «կարճ հիշողության» պատճառով դա շատերին չի էլ հուզում. Վարդան Ոսկանյան

23 Նոյեմբերի, 2025

Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ, իբր, խաղաղության պատրանքի տարածման համար շատ կարևոր հանգամանք է, այսպես կոչված, «կարճ հիշողությունը»։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Երբ մոտ երեք շաբաթ առաջ այդ վարչախմբի պարագլուխը բարբաջում էր ցարական Ռուսաստանի քարտեզներից և Սևանա լճի անվանումից, վաղուց արդեն մոռացվել էր, որ 2019թ. նույն նոյեմբեր ամսին նույն այդ անձը գրեթե նույն ձևակերպումներով հիշատակում էր նույն այդ քարտեզները, բայց Արցախի տեղանուններին անդրադառնալիս, իսկ թե հետո ինչ տեղի ունեցավ, բոլորը գիտեն։

Հիմա հերթը Հայաստանի Հանրապետության տարածքինն է, սակայն «կարճ հիշողության» պատճառով դա շատերին չի էլ հուզում։

«Ցարական ժամանակի քարտեզ», «20-րդ դարասկիզբ», «ինչ-որ տեղանուն»՝ թվում է, թե անիմաստ մանրուքներ են «խաղաղությունը հաստատված է» բարձրագոչ հայտարարության խորապատկերին, մինչդեռ Հայաստանի հանդեպ բազմաշերտ թշնամական քաղաքականության շրջանակներում հենց այդ «քարտեզը», «տեղանունը» և այլ «մանրուքներ» ուղիղ ցուցիչ են ոչ թե խաղաղության, այլ ընթացող հիբրիդային պատերազմի»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ «Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա...

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...