Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին». «Հրապարակ»

11 Սեպտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանին ունեզրկելու պրոցեսը Փաշինյանն ու իր ենթակաները հետեւողականորեն շարունակում են: Մի քանի օր է՝ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերության վարորդներն են պարեկների թիրախում. Կոտայքի մարզից Երեւան գնացող երթուղով աշխատող տրանսպորտը կանգնեցնում են, ստուգում ու տուգանում:

Վարորդներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն քայլափոխի 5 հազար դրամով տուգանում են. «Եթե երթուղին 16 տեղ ունի, պետք է հենց այդքան ուղեւոր լինի մեքենայում, անգամ 1 մարդ ավել չպետք է վերցնեմ: Եթե վերցնեմ, հա՛մ կտուգանվեմ, հա՛մ էլ խոսակցություն կգա վրես: Առաջ էդպես չէր, եթե տեսնում էի՝ 1 կամ 2 հոգի մնում է կանգառում, վերցնում էի, որ մարդը երկար չսպասեր: Հիմա, եթե բարձրանում են, ինքս եմ իջեցնում․ մարդիկ նեղանում են, ասում են թեկուզ կանգնած, շուտ տեղ հասնենք, բայց հո ես իմ հացին վայիս չե՞մ լինի, առանց այն էլ տեսնում եք ինչ վիճակ ա»:

Տուգանքների հետ կապված՝ կապ հաստատեցինք «Մուլտի տրանսպորտ» ընկերության հետ, սակայն դիսպետչերը, լսելով լրատվամիջոցի անունը, ասաց` ոչ մի բանով չեմ կարող օգտակար լինել, եւ անջատեց:

Նշենք, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը երկու ամսով կալանավորվել է` Ծառուկյանի դեմ սկսված հետապնդումից հետո:

Իշխանությունը նախ Ծառուկյանի հյուրանոցները, գործարանները, մարզահամալիրը խլեց, առգրավեց կենդանիներին, հիմա հերթը հասել է «Մուլտի տրանսպորտ» ընկերությանը: Միայն այն փաստը, որ պարեկները նույն հետեւողականությամբ չեն ստուգում եւ չեն տուգանում մյուս մարզերի, նաեւ Երեւանի վարորդներին, արդեն իսկ խոսում է քաղաքական հրահանգի մասին:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Իրանը միջնորդների հետ քննարկում է Հորմուզի բացման ծրագրի ժամկետի կրճատումը․ Արաղչի

Իրանը միջնորդների հետ քննարկում է Հորմուզի բացման ծրագրի ժամկետի կրճատումը․ Արաղչի

Իրանը չի հրաժարվում դիվանագիտությունից և միջնորդների հետ քննարկում է Հորմուզի նեղուցի բացման 7-օրյա ծրագրի իրականացման ժամկետը կրճատելու հնարավոր ուղիները: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ին...

Հայաստանի իշխանությունների արձագանքը ԵԱՏՄ զեկույցին ագրեսիվ է. Զախարովա

Հայաստանի իշխանությունների արձագանքը ԵԱՏՄ զեկույցին ագրեսիվ է. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքների մասին զեկույցի պատրաստումը նորություն չէ, քանի որ դրա վերաբերյալ հանձնարարականը Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի առաջնորդներն ընդունել են...

Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ Դանիելյան

Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ Դանիելյան

Ընդդիմադիր քաղաքական գործիչ  Գառնիկ Դանիելյանը գրել է. «Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ այս անգամ՝ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Օրերս տեղեկություններ ստացանք, որ դպրոցի պատից հատուկ տեխնիկայի միջոցով հեռացվում է...

Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին

Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին

ՀՀ կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին։ «Վերջին շրջանում հաճախակի են արձանագրվում խարդախության դեպքեր, երբ զեղծարարները քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով օգտագործում են փաստաթղթեր, որոնք կեղծված են, չեն համապատասխանում...

Փլnւզումից հետո փլատակներից դուրս բերված 2 քաղաքացիները հոսպիտալացվել են

Փլnւզումից հետո փլատակներից դուրս բերված 2 քաղաքացիները հոսպիտալացվել են

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 18։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ...