Հենց այդ ճանապարհը բացվի, Ադրբեջանով ոչ ոք նույնիսկ մեկ վագոն բեռ չի տեղափոխելու․ Ռոբերտ Քոչարյան

14 Փետրվարի, 2026

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիք»-ի եթերումմ անդրադարձել է TRIPP-ի վերաբերյալ որոշ հարցերի։ Կարճ հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ։

Պարոն նախագահ, հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց, փաստացի՝ անարձագանք թողեց հարցազրուցավարի պնդումը, թե այս 9 մլրդ դոլարը Հայաստան է մտնելու TRIPP hիմնադրամի միջոցով։ Ի՞նչ կապ կարող է ունենալ այս ներդրման հետ TRIPP-ը։

— TRIPP-ն ընդհանրապես որևէ կապ չունի այս հասյտարարության հետ։ Փորձում են հնչեցված 9 մլրդը ինչ-որ տեղ տեղավորել և մաքսիմալ հնարավորությամբ շահարկել։

Իր վերջին հարցազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ասաց, որ քանի կա TRIPP-ը, կլինի Հայաստանի ինքնիշխանությունը այսպիսի ձևակերպպում կար, որ 99 տարով կա TRIPP-ը , առնվազն 99 տարի կա Հայաստանի ինքնիշխանությունը։

— Նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասեմ, ավելի ճիշտ կլինի՝ պարզաբանումների համար դիմեք հոգեբանների կամ հոգեբույժների։ Իրականության հետ ընդհանրապես կապ չունի։

Այն տեսքով, որ այսօր կա TRIPP-ը, Հայաստանին գրեթե ոչինչ չի տալիս, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան սկսել է կառուցել երկաթուղի՝ Ղարս-Նախիջևան, սա նշանամում  է մի բան․ կրկնեմ այն բանաձևը, որ ասել եմ՝ մի փոքր մոդիֆիկացնելով․ TRIPP-ն այս վիճակով ամերիկյան ծրագիր է Հայատանի տարածքում՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Սա այն ճիշտ բնութագիրն է, որ կարող եմ տալ TRIPP-ին։

Եթե TRIPP-ի մասշտաբը չմեծանա, չներառի ճանապարհը դեպի Երասխ, եթե դրա մեջ չի մտնելու նաև Իրանի հետ երկաթուղային կապը, կրկնում եմ, TRIPP-ն ամերիկյան ծրագիր է Հայաստանի տարածքում Ադրբեջանի  Թուրքիայի համար։

9 մլրդն ընդհանրապես կապ չունի TRIP-ի հետ։ Խոսքը գնում է Հայաստանի տարածքով այս միջանցք ձևավորելու մասին․ ուրիշ թեմա այստեղ ուղղակի չկա։

Առավելագույն ներդրումը, որ կարելի է այստեղ անել, 100 մլն դոլար է։ Մոտավորապես 80-90 մլն դոլար՝ երկաթուղին և ճանապարհը, մոտ 1,5 մլն՝ եթե օպտիկական մալուխ անցնկացնեն, և մոտավորապես 6-7 մլն դոլար՝ եթե հոսանքի կապ ստեղծեն Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Հայաստանն այստեղ այդ չնչին տրանզիտից նույնիսկ չի օգտվելու, որովհետև կիսակողմ է։ Սա մի հեքիաթ է, որ փորձում են ծախել մեր ժողովրդին։

Իմ համոզմամբ, սա Միացյալ Նահանգների նվերն է Ադրբեջանին։ Բայց այդ նվերը տալիս են ՀՀ-ն ու հայ ժողովուրդը։ Երբ միջանցք է ձևավորվում քո այն տարածքում, որն ունի տրանզիտաին պոտենցյալ։ Դու կորցնում ես քո և՛ աշխարհաքաղաքական լծակը, և՛ տնտեսական լծակը, որովհետև դու կիսակողմ ես հանդիսանում այդ պրոյեկտի մեջ։

Վերջերս շատ խոսվում նրա մասին, որ Արբեջանի տարածքով բեռներ են բերում․ և ամենից հետաքրքիրը՝ ոչ մեկ չի խոսում նրա մասին, որ Հայաստանն ունի այլ հնարավորություն Ռուսաստանի հետ  երկաթուղային կապի համար։ Այն ճանապարհն է, որը Սովետական Միության ժամանակ հիմնականում օգտագործել են՝ Երևան–Թբիլիսի–Սոչի–Տուապսե–Կրասնոդար–Մոսկվա։ Այս երկաթուղին գոյություն ունի, կա, չի աշխատում վրաց-աբխազական կոնֆլիկտի պատճառով։ Եվ այդ երթուղին մոտ 600-700 կմ ավելի կարճ է, քան Ադրբեջանով։ Ոչ մի քայլ չի արվում այդ ուղղությունը զարգացնելու համար, ուղղակի բացելու համար։

Հենց այդ ճանապարհը բացվի, Ադրբեջանով ոչ ոք նույնիսկ մեկ վագոն բեռ չի տեղափոխելու, որովհետև ավելի թանկ կլինի։ Այստեղ հայկական ներդրում էլ պետք չէ։ Ուղղակի բացվում է մի ուղղությունը, որն Ադրբեջանից որևէ կախվածություն չի ստեղծում։ Եվ որի շնորհիվ Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանի վրա որևէ լծալ չի ունենալու։

Չզբաղվել սրանով՝ ուղղակի հանցանք է։

— Իսկ ի՞նչ վիճակում է այդ երկաթգիծը։

— Վերականգնել հնարավոր է ավելի փոքր գումարով։

Հիշեցնեմ, որ փորձել եմ այդ հարցով զբացղվել 2003 թվականին։ Շևարդնաձեի ժամանակ։ Նա դրական արձագանքեց իմ առաջարկին, ասաց՝ եթե կարողանաք աբխազներին համոզել, կարելի է առաջ գնալ։ Այն ժամանակ կապ ստեղծեցի Աբխազիայի նախագահ Վլադիսլավ Արձինբայի հետ։ Նրան լավ ճանաչում էի դեռ 1989 թվականից, երբ ժողովրդական պատգամավոր էր Սովետական Միությունում։ Իր դրական արձագանքը կար, շատ նախնական փուլում մտքեր փոխանակեցինք։ Բայց իմ մոտ կար համոզմունք, որ հետևողական լինելով՝ կարելի է  այս հարցը կարգավորել։ Որովհետև տնտեսապես բոլորին ձեռնտու էր, անվտանգային հարցեր պետք է լուծվեին, որոշ երաշխիքներ, որ սա չի օգտագործվելու քաղաքական անկյան տակ։

Վրաստանում իշխանությունը փոխվեց, եկավ Սաակաշվին, որը շաատ աագրեսիվ էր տրամադրված։ Սաակաշվիլու հետ հնարավոր չէր այդ թեման քննարկել։ Նաև իր ագրեսիվությունը դրսևորեց Հարավային Օսեթիայի վրա հարձակմամբ, 2008թ․ երկրորդ կեսին։

Սա շատ իրատեսական ուղղություն է և բոլորին ձեռնտու՝ և՛, Ռուսաստանին, և՛, ի միջի այլոց, նաև Թուրքիային։ Որովհետև Թուրքիան ստանալու է շատ ավելի կարճ երկկաթուղային կապ Ռուսաստանի հետ։ Հայաստանի հաամար ուղղակի  երազանքի պես մի բան է։

Փոխաանակ էներգիան դնել այս ուղղությամբ, փորձել միջնորդի դեր խաղալ, Աբխազիայում ավելի քան 90 հազար հայ է ապրում, թվով գրեթե աբխազիների չափ է հայ համայնքը։

Սա այն թեման է, որ աշխարհաքաղքական առումով մեզ կտա լրացուցիչ ազատության մեծ աստիճան՝ նաև բանակցելու համար Ադրբեջանի հետ, նաև խաղաղության պայմաանագրի համար, ովրովհետև քո կոմունիկացիաները և կապը Ռուսաստանի հետ կախված չեն լինելու Ադրբեջանից։

Ուղղակի կհրավիրեի մեր քաղաքացիներին ուշադրությունը․ բացեք քարտեզը, նայեք և հաշվեք՝ քանի կիլոմետր է Երևանից Մոսկվա Սոչիով և Կրասնոդարով և քանի կիլոմետր է Երևանից Մոսկվա՝ Բաքու-Դերբենդ և այլն ուղղությամբ, մոտ 650-700 կիլոմետրով ավելի մոտ է այս ուղղությամբ։

Ավելին, այս ուղղությամբ կարող է նաև մարդատար գնացք կիրառվել։ Ավագ սերոունդը երևի հիշում է, որ Մոսկվա էին գնում գնացքով, Սև ծովի ափով։ Սա լրիվ իրատեսական ծրագիր է, ուղղակի պետք է դրանով զբաղվել, ոչ թե զբաղվել դեմագոգիայով։ Կամ փակուղի ստեղծել և օդից բերած ինչ-որ ծրագրերի շուրջ քարոզչական շոուներ սարքել։

Եթե դու շարժվում ես ՀՀ շահերով, ուրեմն պետք է բոլոր հնարավորությունները փնտրես, որ մեկ կողմից այդպիսի կախվածություն չունենաս։ Այսօր իրենք իրենց համոզել են, որ կախվածություն ունեն Ադրբեջանից։ Իրականում չկա այդ կախվածությունը։ Մեր ժողովրդին փորձում են համոզել, որ Հայաստանի զարգացումը միայն սրա մեջ է, և սա դարձնում են քարոզչական նյութ։

Իրականում ես նկարագրեցի այլընտրանքային ինչ հնարավորություններ կան։ Դա չի նշանակում, թե Ադրբեջանի հետ պետք է չէ հարաբերություններ կառուցել։ Այո, պետք է կառուցել։ Բայց երբ դու ունես նաև այլ տարբերակներ, դու կախյալի վիճակով չես բանակցում Ադրբեջանի հետ, լրիվ այլ պատկեր ես ստանում։ Եվ հետագա երկաթուղիների աշխատել-չաշխատելը կախված չի լինելու մեկ մարդու քմահաճույքից։ Ավելի էժան տարիֆ կառաջարկեն՝ Ադրբեջանով թող տանեն։ Բայց չի կարող ավելի էժան տարիֆ լինի ավելի երկար ճանապարհի համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ սենատն առաջին անգամ հավանություն է տվել Իրանի հետ պատերազմի դադարեցման մասին օրինագծին

ԱՄՆ սենատն առաջին անգամ հավանություն է տվել Իրանի հետ պատերազմի դադարեցման մասին օրինագծին

ԱՄՆ սենատն առաջին անգամ հավանություն է տվել Իրանի հետ պատերազմի դադարեցման մասին օրինագծին․ մինչ այդ փաստաթուղթն ընդունելու նախորդ յոթ փորձերը ձախողվել էին։ Այժմ Դոնալդ Թրամփը պարտավոր է Կոնգրեսի հետ համաձայնեցնել ցանկացած ռազմական գործողություն։...

Հայտնի են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման մանրամասները. «Հետք»

Հայտնի են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման մանրամասները. «Հետք»

Ապրիլի 29-ին Աղվերանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցրել եւ փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ 3 ուղեցույցների նախագծերի տեքստերը: Կողմերը պայմանավորվել էին, որ կդիմեն...

Ուիթքոֆֆը Ռուսաստան կայցելի

Ուիթքոֆֆը Ռուսաստան կայցելի

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը «մոտ ժամանակում» այցով կժամանի Ռուսաստան։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների...

Տխմար ստի հիման վրա հարուցել են քաղաքական քրեական վարույթ․ Արամ Վարդևանյան

Տխմար ստի հիման վրա հարուցել են քաղաքական քրեական վարույթ․ Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․ «Քայլ 1. Հրապարակել տխմար սուտ, Քայլ 2. Տխմար սուտի հիման վրա հարուցել քաղաքական քրեական վարույթ, բայց դրա մասին հայտարարել քաղաքական մարդու միջոցով ՆԱԽԱՊԵՍ, Քայլ 3. Տարածել տխմար սուտը, շեղել ժողովրդին իրենց խայտառակ պահելաձևից:...

Պեկինը և Մոսկվան քաջություն են ցուցաբերում միջազգային արդարադատությունը պահպանելու գործում

Պեկինը և Մոսկվան քաջություն են ցուցաբերում միջազգային արդարադատությունը պահպանելու գործում

Չինաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են երկարաձգել Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիրը։ Այդ մասին նա ասել է Պեկինում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Գրում է ՏԱՍՍ-ը: Ինչ հայտարարություններ է արել...