Հայտնաբերվել է հայ-թուրքական սահմանին անհետ կորած համարվող թուրք երիտասարդի դին։ Այս մասին հայտնում է guvengazetesi.com.tr կայքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիա-Հայաստան սահմանին՝ Իգդիրում, ապօրինի ճանապարհով սահմանը հատել փորձած չորս ընկերներից մեկը՝ 28 տարեկան Իսմայիլ Ադիրը, անհետացել է:
Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիա-Հայաստան սահմանին՝ Իգդիրում, ապօրինի ճանապարհով սահմանը հատել փորձած չորս ընկերներից մեկը՝ 28 տարեկան Իսմայիլ Ադիրը, անհետացել է:
Ինչպես նշում է ermenihaber.am-ը, ընկերների հաղորդումից հետո դեպքի վայր են մեկնել թուրքական ժանդարմերիայի ու «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) ստորաբաժանումները:
Մեկնարկել են երիտասարդի որոնողական աշխատանքները։ Կասկածներ կան, որ սահմանն անցնելիս նա ընկել է Արաքս գետը։