Հայոց Եկեղեցու հոգևորականներին հանդգնում է դատել մի մարդ, ով բազմիցս խախտել է իր բոլոր երդումներն ու խոստումները․ Տեր Համբարձում

19 Հունիսի, 2025

Տեր Համբարձում քահանա Դանիելյանի հայտարարությունը․

«Վարչապետի վերջին հրապարակումները, մասնավորապես այն, որում նա հայտարարում է, թե իբր կան եկեղեցականներ, որոնք խախտել են Սուրբ Խորանի առջև տված իրենց ուխտը, ոչ միայն վիրավորանք են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր հոգևորականների ու հավատացյալների հասցեին, այլև ուղիղ ոտնձգություն՝ սրբության դեմ։

Այս կերպ հատվում է մի սահման, որին ո՛չ աշխարհիկ իշխանությունը, ո՛չ քաղաքական որևէ ամբիցիա երբևէ չպիտի մոտենար։

Ո՛չ օրենքը, ո՛չ բարոյականությունը չեն տալիս որևէ պաշտոնյայի իրավասություն՝ իրեն վերապահելու աստվածային լիազորություն՝ դատելու՝ արդյոք հոգևորականը պահե՞լ է իր ուխտը Աստծու առջև, թե՞ ոչ։

Ո՞վ է նրան այդ իրավունքը տվել։ Քաղաքական պաշտոնյա՞ն պիտի որոշի՝ ում ուխտն է «գործում», իսկ ումը՝ «խախտված», ով է արժանի կանգնելու Սուրբ Խորանի առջև, իսկ ով՝ ոչ։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանը ոչ թե կառավարական նստավայրում է գտնվում, այլ միայն Աստծո առաջ՝ այն խորանի առաջ, որտեղ ծնվում է հոգևոր իշխանությունը։

Գալով հարցի երկրորդ կողմին:

Ուղղակի անընդունելի է, երբ Հայոց Եկեղեցու հոգևորականներին, ովքեր անձնազոհությամբ են վկայել իրենց հավատարմությունը իրենց ազգին ու եկեղեցուն, հանդգնում է դատել մի մարդ, ով ինքը բազմիցս խախտել է իր բոլոր երդումներն ու խոստումները սեփական ժողովրդին՝ արդարության, թափանցիկության, խաղաղության ու իրավունքի գերակայության մասին:

Մենք հիշում ենք այդ երդումները՝ հնչեցված ժողովրդի առաջ։ Բայց դրանց իրականացման փոխարեն մենք տեսել ենք ամբողջությամբ այլ բան՝ քաղաքական հաշվեհարդար, մամուլի ազատության սահմանափակում, քաղաքացիական հասարակության թուլացում, պառակտում՝ որպես պետական քաղաքականություն։ Եվ հիմա նույն մարդը փորձում է չափել հոգևոր ուխտի արժեքը։

Հոգևորականը իր ուխտը տալիս է ոչ թե քարոզարշավներում, այլ՝ Սուրբ Խորանի առջև։ Քահանայի ծառայությունը պաշտոն չէ, այլ՝ կյանքի ուխտ, խաչի ճանապարհ, որի համաձայն՝ նա մնում է, երբ բոլորը լքում են, նա մնում է իր հոտի կողքին, ինչի վառ վկայությունը մեր երկրի առջև հառնած անցյալի և ներկայի պատերազմներն են:

Մնում է միայն ասել մեկ բան. եթե որևէ մեկն այսօր ուզում է չափել հավատարմության ուխտը, թող սկսի սեփականից. «Մի դատիր, որ չդատվես. քանզի ինչ դատաստանով որ դատես, այնպիսինով պիտի դատվես» (Մատթ. 7:1-2)»։

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...