Հայոց ցեղաuպանության ականատես վավերագրողների թողած արժեքավոր ժառանգությունը կներկայացվի ՀՑԹԻ-ում

Ապր 14, 2025

Ապրիլի 23-ին` ժամը 15:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ ցուցադրության մեջ ներկայացված են շուրջ յոթ տասնյակ ականատեսի վավերագրություններ՝ հուշագրություններ, օրագրություններ, զեկուցագրեր, ֆոտո-դոկումենտալ նյութեր, ֆիլմեր և այլն: Ականատես-վավերագրողների աշխարհագրությունը ներառում է մի քանի տասնյակ պետություններ, այդ թվում՝ ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Վենեսուելա, Շվեյցարիա, Շվեդիա, Դանիա, Նորվեգիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Վատիկան, Նիդերլանդներ, Չեխիա, Լեհաստան, Հնդկաստան, Պարսկաստան, Սիրիա և այլն: Այս մարդիկ ամենատարբեր հանգամանքների բերումով Օսմանյան կայսրությունում էին՝ ականատես դառնալով Հայոց ցեղասպանությանն ու վավերագրելով այն:

Ցուցադրությունում ներկայացված են նաև թուրք վավերագրողներ, որոնք իրենց հուշագրություններում, ժամանակի մամուլում, նաև դատական գործընթացներով փաստագրել են հայերի դեմ տեղի ունեցած հանցագործությունը:

Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողների թողած արժեքավոր և հարուստ ժառանգությունը, որում արձանագրված են Հայոց ցեղասպանության սարսափները, բացառիկ սկզբնաղբյուրային նշանակություն ունեն որպես Օսմանյան կայսրությունում մարդկության և քաղաքակրթության դեմ իրագործված հանցագործությունների անհերքելի վկայություններ: Դրանք նաև վկայությունն են այն իրողության, որ աշխարհը քաջատեղյակ էր հայերի դեմ կատարվող հանցագործությանը:

Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թ. ապրիլը:

Նմանատիպ նյութեր

Ցեղասպանության տարելիցի ոգեկոչումը սոսկ ցավալի պատմական իրադարձության հիշատակ չէ. Լիբանանի նախագահ

Ցեղասպանության տարելիցի ոգեկոչումը սոսկ ցավալի պատմական իրադարձության հիշատակ չէ. Լիբանանի նախագահ

Լիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լիբանանի նախագահն իր ուղերձում ընդգծել է, որ Ցեղասպանության տարելիցի ոգեկոչումը սոսկ ցավալի պատմական իրադարձության հիշատակ չէ, այլ...

Եթե այս դիմումը պարզաբանում չստանա՝ Ձեզ դիմելու եմ ոչ թե որպես գլխավոր դատախազ, այլ գլխավոր հանցագործ․ Սուրեն Մանուկյան

Եթե այս դիմումը պարզաբանում չստանա՝ Ձեզ դիմելու եմ ոչ թե որպես գլխավոր դատախազ, այլ գլխավոր հանցագործ․ Սուրեն Մանուկյան

Սուրեն Մանուկյանի բաց նամակը դատարանից։ Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ` Աննա Վարդապետյանին     Տիկին գլխավոր դատախազ 03.10.2022 թ-ին դատախազ Արիստակես Բարսեղյանը իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է հարուցել, որի իրավունքը չի ունեցել, այսինքն թույլ է տվել գիտակցաբար...

Երեկվա երթը ցասման երթ էր, Ցեղասպանության ճանաչման ու հատուցման պահանջի երթ ու Արարատի երթ… Ագնեսա Խամոյան

Երեկվա երթը ցասման երթ էր, Ցեղասպանության ճանաչման ու հատուցման պահանջի երթ ու Արարատի երթ… Ագնեսա Խամոյան

Մեր հազարավոր հայրենակիցներ այս ժամին էլ շարունակում են քայլել Ծիծեռնակաբերդի բարձունք՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Ծիծեռնակաբերդ հոսքը ամբողջ գիշեր դեռ չի դադարի։ Երեկ էլ երկու տասնյակ հազարից ավել մեր հայրենակիցներ...

Սպասել, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները անկեղծ կմասնակցեն ոգեկոչման միջոցառումներին` ծիծաղելի կլիներ. Վահե Սարգսյան

Սպասել, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները անկեղծ կմասնակցեն ոգեկոչման միջոցառումներին` ծիծաղելի կլիներ. Վահե Սարգսյան

Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Շարունակելով ոգեկոչման միջոցառումների թեման և փորձելով ամփոփել մի քանի կետով` նշենք հետևյալը. 1. Երևանում տեղի ունեցած Ջահերով երթին մասնակցեց ավելի քան երկու տասնյակ հազար մարդ, որը կոնկրետ ուղերձ տվեց իշխանությանը` դեմ է...

Հայ ժողովրդի հզորության վահանը իր համախմբումն է․ Արամ Ա կաթողիկոս

Հայ ժողովրդի հզորության վահանը իր համախմբումն է․ Արամ Ա կաթողիկոս

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրապարակել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա կաթողիկոսի պատգամը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ․ «Հայոց Ցեղասպանութեան 110 ամեակը որքան հեռու՝ այնքան ալ մօտ կ՚երեւի, որովհետեւ ժամանակի թաւալումը ո՛չ ցաւը կ՚ամոքէ, ո՛չ ալ...