Հայոց ցեղասպանությունը հավերժ կմնա մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկը: Այս մասին ապրիլքսանչորսյան ուղերձում ասել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին:
«1,5 միլիոն հայ է սպանվել Օսմանյան կայսրության կողմից սիստեմատիկորեն ծրագրված և իրականացված այս անիմաստ վայրագությունների ժամանակ: Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին մենք ոգեկոչում ենք նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը և անդրադառնում նրանց պատմություններին, որպեսզի նրանք երբեք չմոռացվեն: Չնայած անցել է 110 տարի, դրա հեղինակները շարունակում են ակտիվ ժխտել ցեղասպանությունը: Հայ ժողովուրդը շարունակում է բախվել հալածանքների և ճնշումների: Վերջերս դրա ողբերգական օրինակն էր ավելի քան 120,000 բնիկ հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից 2023-ի սեպտեմբերին, ինչը տեղի է ունեցել մի քանի ամիս տևած ապօրինի շրջափակումից հետո, որը նրանց զրկեց մարդկային ամենատարրական իրավունքներից:
Հիշատակի այս կարևոր օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր մահացան և պարտավորվում ենք կառուցել ավելի ուժեղ, ավելի հանդուրժող Կանադա՝ զերծ խտրականությունից և ատելությունից», — ասել է նա: