«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հնարավոր չէ կասեցնել՝ հելնեն վեր, թե իջնեն վար»․Գեղամ Մանուկյան

15 Օգոստոսի, 2026

«Պարզ մարդկային ճշմարտությունները, իրողությունները մեր ժողովրդի հետ կապված՝ այնքան այլևս անօգուտ է սրանց բացատրել, որովհետև գիտելիքի պակասն է, կամ ընդհանրապես իրենց քաղաքականությունը արդարացնելու համար ամենաաբսուրդային մեկնաբանությունների տիրույթ են հայտնվում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Գրում է Երկիր-ը։

Նշենք, որ նախօրեին ՔՊ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը, ի դեպ, անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեմային, Նիկոլ Փաշինյանի լեզվով խոսեց այդ թեման այլ պետությունների կողմից «զենքայնացնելու», իրենց օգտին օգտագործելու մասին։ Փաստացի, այս համատեքստում ներկայացրեց, որ պետությունները ոչ թե Հայաստանի Հանրապետության համար են դա անում, այլ իրենց հավատարմությունն են ՄԱԿ-ին ներկայացնում և ցույց են տալիս, թե իրենք որքանով են ժողովրդավար ու որքանով են դատապարտում մարդկության դեմ այդպիսի հանցագործությունները։

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եղել է մեր ժողովրդի գործունեության հիմքերից մեկը։ Ի վերջո, պետք է գիտակցենք, որ միայն Հայաստանի Հանրապետության իրենց պատկերացրած հպարտ քաղաքացիներով չի, որ արծարծվում է Հայոց ցեղասպանությունը, դա ամբողջական հայության, հայկական Սփյուռքի իրավունքների հարց է, արդարության վերականգնման հարց է։ Միաժամանակ, իշխանությունների այն չքմեղանքը, թե «ամեն երկիր իր շահով է առաջնորդվում», այդ տրամաբանության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը որևէ միջպետական հարաբերություն չպետք է հաստատի, քանի որ ցանկացած պետություն որևէ համագործակցություն Հայաստանի հետ իրականացնում է՝ հաշվի առնելով նաև իր շահերը, որը նաև ձեռնտու է լինում Հայաստանին»,- ասաց Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը իրականում միայն հայ ժողովրդինը չէ, Հայաստանի Հանրապետությանը չէ, դա համամարդկային խնդիր է, որովհետև 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որի ուսումնասիրությունը նաև հիմք է դրել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» տերմինի ու հասկացության ամրագրմանը, և այս առումով, ցանկացած երկրում սա նաև սեփական օրակարգ է։

«Այն խուսանավումը, խուսափումը, որ այս իշխանություններն իրականացնում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, որևէ կերպ համադրելի չեն նախորդ տասնամյակներում, հատկապես 2000-ականներին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման այն մեծ հաղթարշավի հետ, որն իրականացվում էր Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, Հայ Դատի գրասենյակների, հանձնախմբերի և Դաշնակցության համահայկական կառույցի ջանքերով։ Ես պարբերաբար մեջբերում եմ թուրք հայտնի հրապարակախոս, լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդի 2000-ականների մի հոդվածի վերնագիր, որտեղ ցեղասպանության ճանաչման այդ գործընթացը ձևակերպել էր որպես «հայկական ցունամի» ու դատապարտում էր իրենց իշխանություններին, որ այդ ցունամիի դեմը չեն կարողանում առնել և ոչ էլ կարող են առնել»,- ասաց նա։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, ըստ Գեղամ Մանուկյանի, նաև այն գործիքներից մեկն է, որը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը շատ ավելի կարող է զորեղացնել։ Բայց այս իշխանությունները հայտարարել են (նաև Արարատ Միրզոյանի բերանով), որ դա այլևս Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։ Լրագրողը նկատեց՝ ՀՅԴ-ն մտահոգություն է հայտնել, որ սահմանադրական փոփոխություններով հնարավոր է ընդհանրապես պահանջատիրության հարցը դուրս բերվի օրակարգից։

«Իրականում խոսքը վերաբերում է Անկախության հռչակագրի հայտնի կետին, որը հետամուտ է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Արդեն հայտարարվել է, որ նախագծում դա չի լինելու։ Տեսնենք, կապրենք՝ կտեսնենք, կհասցնե՞ն սահմանադրական փոփոխությունների, թե՞ չէ։ Մեր խնդիրն է նույնիսկ հանրաքվեի չհասցնել այն խայտառակ նախագիծը, որը Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով ձևակերպել են այս իշխանությունները»։ Սահմանադրական փոփոխությունների գործընթացը, ըստ բանախոսի, կարող է կասեցնել այն, որ ՔՊ-ն խորհրդարանում չունի սահմանադրական մեծամասնություն և որևէ գործիքակազմ չունեն՝ առանց սահմանադրական մեծամասնության, առանց խորհրդարանի նախագիծը համաժողովրդական քվեարկության դնելու։

«Բայց մի բան անպայման ուզում եմ շեշտել. Արարատ Միրզոյանը կասի, Նիկոլ Փաշինյանը կասի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հնարավոր չի կասեցնել։ Իրենք չունեն թուրքական այն միլիարդավոր դոլարները, որ անցնող տասնամյակներին Թուրքիան ծախսում էր, բայց միշտ ձախողում էր»։

Նմանատիպ նյութեր

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

  Սիրելի՛ հաճախորդներ, տարածքում էլեկտրամատակարարման հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, և վաղվանից Դալմա Գարդեն մոլը կվերսկսի իր բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Դալմա Գարդեն...

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

Իրանը և Միացյալ Նահանգները միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այո, նրանք արել են դա»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Սպիտակ տանը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր...

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում, պատմել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը։ «Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի...

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին և վախեցնել ռուսաստանցիների պես մարդկանց անհնար է։ Այս մասին ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ հակառակորդը փորձում էր խանգարել քվեարկությանը, և...

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին; Այդ մասին «Ազատությանը»պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա...