Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն Փարիզում

Ապր 23, 2025

Ապրիլի 23-ին Եվրոպայի առաջին հայալեզու «Յառաջ» օրաթերթի հիմնադիր Շավարշ Միսակյանի և նրա դուստր` նույն օրաթերթի գլխավոր խմբագիր Արփիկ Միսակյանի անվան՝ Փարիզի 9-րդ շրջանում գտնվող հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի ծաղկեպսակներ զետեղել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Արա Թորանյանը։

Արարողությանը ներկա էին նաև Փարիզի քաղաքային խորհրդի անդամ, Հիշատակի և վետերանների հարցերով պատվիրակ, միջոցառման համակազմակերպիչ Ալեքսի Գովցյանը, Փարիզի քաղաքային խորհրդի այլ անդամներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նմանատիպ նյութեր

ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է

ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանին քիչ առաջ ձերբակալել են՝ յուրացումների քրեական վարույթի շրջանակներում։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին այս լուրն ու նշեցին, որ մանրամասներ կհայտնեն քիչ անց։ Հակակոռուպցիոն կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են , որ ՍԱՏՄ նախկին...

Ալեն Սիմոնյանը և այս իշխանությունը հանդիսանում են թուրք-ադրբեջանական տանդեմի շպիոնը․ Սեյրան Օհանյան 

Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ ինքն է հենց շպիոնը և այս իշխանությունն է շպիոնը թուրք-ադրբեջանական տանդեմի, երբ իրենք հայտնվել են դեմ առ դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ գործողությունների արդյունքում այս ճնշված վիճակում։ Հենց սա է...

ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը՝ ոչ մի դժգոհություն, լրագրողների հետ զրույցում՝ մեղադրանքներ Ռուսաստանին

ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը՝ ոչ մի դժգոհություն, լրագրողների հետ զրույցում՝ մեղադրանքներ Ռուսաստանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, այսօր մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: «Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները: Կողմերն անդրադարձել են նաեւ ՌԴ Դաշնային...

Ինչու՞ Ադրբեջանը որևիցե մի զիջում չի իրականացնել, այսինքն սա միակողմանի զիջում է. Սեյրան Օհանյան

Սահմանազատման և սահմանագծման գործընթացն իրականացվել է ապօրինի և միջազգային սկզբունքներին ոչ համահունչ, որովհետև դա ոչ թե սահմանազատում և սահմանագծում է, այլ հակառակորդի կողմից պարտադրված հատվածում միակողմանի զիջումներ։ Այս մասին ԱԺ-ում...

Ընտրովի արդարադատության ևս մեկ օրինակ. Մենուա Սողոմոնյան

Ընտրովի արդարադատության ևս մեկ օրինակ. Մենուա Սողոմոնյան

«ՀայաՔվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի Հանրապետությունում ընտրովի արդարադատության ևս մեկ օրինակ: Մի դեպքում ողջ աշխարհի աչքի առաջ մարդուն դաժան ծեծի ենթարկած թաղապետը կես բերան ներողություն է խնդրում, ազատ շրջում է, մասնակցում է...