Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը

Ապր 24, 2025

Հայոց ցեղասպանության փաստը, որպես մարդկության և քաղաքակրթության դեմ իրագործված ոճիր, ճանաչված է տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից։ Մինչդեռ Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության մերժման փաստը, ինչն այդ հանցագործության ուղղակի շարունակականության դրսևորում է։ Ավելին, Թուրքիայի Հանրապետության կողմից Ադրբեջանին տրամադրվող անվերապապահ ռազմաքաղաքական զորակցությունը հանգեցրեց Արցախում էթնիկ զտման ցեղասպանական քաղաքականության գործադրման՝ Թուրքիայի ուղղակի և անուղղակի ներգրավմամբ։ Այդ գործողությունները լիովին համապատասխանում են «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» 1948թ. Կոնվենցիայի պահանջներին, որոնցով սահմանվում է ցեղասպանություն հանցագործությունը։

Ելնելով վերոգրյալից և կարևորելով ցեղասպանությունների կանխարգելման գործում միջազգային կազմակերպությունների և առանձին պետությունների կոնվենցիոն պարտավորությունները` ՀՅ Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդը հայտարարում է.

  1. Թուրքիայի Հանրապետությունն այնքան ժամանակ, քանի դեռ շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, մնում է Հայաստանի Հանրապետության համար գոյութենական սպառնալիք՝ հետապնելով Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կաշկանդումն ու անվտանգային համակարգի ամբողջական կազմաքանդումը, իսկ միջպետական փաստացի սահմանի արգելափակումը նպատակ ունի Հայաստանը ենթարկելու տնտեսական ու քաղաքական լրացուցիչ ճնշումների։ Թուրքական պետական շրջանակներում բացակայում է Հայաստանի Հանրապետության հետ բովանդակային և առանց նախապայմանների բանակցությունների մեջ ներգրավվելու քաղաքական կամքը։
  2. Հայոց ցեղասպանության իրողության ժխտման պետական քաղաքականությունը Թուրքիայի համար ոչ միայն քարոզչական, այլև հեռուն գնացող քաղաքական նպատակներ հետապնդող գործողություն է, ինչի պարագայում այդ երկիրը շարունակում է ներգրավված մնալ հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանական գործողություններում։
  3. Ստեղծված պայմաններում Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի շարունակությունը, հայ ժողովրդի նկատմամբ շարունակվող ցեղասպանական գործողությունների միջազգայնացումը Հայաստանի Հանրապետության համար անվտանգային նշանակություն ունեցող խնդիր է։
  4. Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարն ու Ցեղասպանության հետևանքների վերացմանն ուղղված միջազգային գործողությունները կարևոր են հայ ժողովրդի նկատմամբ ապագա ցեղասպանությունները կանխարգելելու համատեքստում։
  5. Անհրաժեշտ է, որ միջազգային հարաբերությունների առանցքային դերակատարները՝ ինչպես վերպետական կազմակերպություններ, այնպես էլ առանձին պետություններ, շարունակաբար հետևեն Թուրքիայի ռազմաքաղաքական վարքին՝ գնահատելով հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանական գործողություններում այդ պետության ուղղակի կամ անուղղակի ներգրավման հնարավորությունը ու ձեռնարկեն համապատասխան քայլեր։
  6. Հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության անկախության մասին հռչակագրով, ապա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով նվազագույնը երկու անգամ լայն համախոհությամբ հստակեցրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում իր ուղենիշները։ Ավելին, 2010թ. հունվարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանը միարժեքորեն ընդունել է ՀՀ Անկախության մասին հռչակագրի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հետապնդելու մասին դրույթի անբեկանելիությունը ՀՀ-Թուրքիա միջպետական հարաբերություններում։
  7. Առաջադրելով նոր նախապայմաններ՝ Թուրքիայի Հանրապետությունը բացառում է Հայաստանի Հանրապետության հետ բնականոն հարաբերությունների հաստատման հավանականությունը՝ հիմնված փոխվստահության, փոխադարձության և հավասարության վրա։
  8. Թուրքիան, համագործակցաբար Ադրբեջանի հետ, Հայաստանի նկատմամբ գործադրում է ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման քաղաքականություն ինչի պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկվող միակողմանի զիջումները զուրկ են լեգիտիմությունից։
  9. Կարևոր և արժեքավոր է Հայկական սփյուռքի, դրա քաղաքական և համայնքային դերակատարների նպատակաուղղված ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դրա նորօրյա դրսևորումների հանրահռչակման գործում։
  10. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմության և ներկայի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության իշխանությունների հիմնազուրկ դատողությունները հեռու են պատմաքաղաքական հիմքերից և լեգիտիմությունից՝ ուղիղ հակասության մեջ մտնելով Հայաստանի Հանրապետության Անկախության մասին հռչակագրի հանրաճանաչ դրույթների և մեր ժողովրդի հոգեմտավոր ներաշխարհի հետ։

11.Հայաստանի իշխանությունների հայտարարություններն ուղղակիորեն ծառայում են Հայոց ցեղասպանության ոճրի նսեմացմանն ուղղված թշնամական քարոզչությանը՝ էլ ավելի ամրապնդելով Թուրքիայի և դրա ցեղասպան գործընկեր Ադրբեջանի անպատժելիության զգացումը։

  1. Արցախի հայաթափումն ամբողջապես տեղավորվում է իր բնօրրանից հայ ժողովրդին տեղահանելու, ոչնչացնելու և գոյության համար անհամատեղելի այլ պայմաններ ստեղծելու` թուրքական քաղաքականության համատեքստում։ Արցախում կատարվածը հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական վտանգի առարկայացման մի դրսևորում էր միայն։ Ուստի հայ ժողովրդի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու հետևանքների վերացմանն ուղղված քայլերն անվտանգային նշանակություն ունեն՝ թուրքական ծավալապաշտության և ցեղասպանական քաղաքականության կասեցման տեսանկյունից։

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթով, ոգեկոչելով մեր մեկ ու կես միլիոն սրբադասված նահատակների հիշատակը, մեր ժողովրդին թե՛ Հայրենիքում և թե՛ Սփյուռքում պայքարի շարունակման կոչ ենք անում՝ հանուն ազգային ինքնության պահպանման, հայրենի պետության զորացման, արցախահայության լիարժեք իրավունքների պաշտպանության ու վերատիրացման, առհասարակ հանուն Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման և արդարության վերականգման։ Սա է իրական խաղաղության դժվարին ուղին։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ

24 ապրիլ 2025

Նմանատիպ նյութեր

Ռումինիայում գնացքներ են բախվել. կա 28 վիրшվոր

Ռումինիայում գնացքներ են բախվել. կա 28 վիրшվոր

Ռումինիայի Կոնստանցա քաղաքի կայարանում բախվել են երկու գնացք: «Մինչ IR 1586 մարդատար գնացքը պատրաստվում էր մեկնել, այն բախվեց IR 1688 գնացքին, որը մանևր էր անում»,- ասվում է Ռումինիայի Ազգային երկաթուղիների ընկերության հայտարարության մեջ։ Միջադեպի հետեւանքով տուժել է...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մարսելի քաղաքապետին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մարսելի քաղաքապետին

Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին քաղաքային իշխանության և հայ համայնքի...

Մոսկվայի օդանավակայանում ձերբակալել են Ադրբեջանի մեջլիսի պատգամավորին

Մոսկվայի օդանավակայանում ձերբակալել են Ադրբեջանի մեջլիսի պատգամավորին

Ռուսական կողմի հրավերով ադրբեջանական պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Աստրախանի մարզ՝ մասնակցելու Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումներին։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, պատվիրակության կազմում գտնվող պատգամավոր Ազեր Բադամովը...

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-9-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ն առանձին վայրերում՝ հորդառատ։ Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ը, 8-9-ն առանձին վայրերում սպասվում է կարկուտ։ Մայիսի 7-ին սպասվում...

Բանակցությունները ցանկացած կոնֆլիկտի դեպքում անհրաժեշտություն են. Սերժ Սարգսյան

Բանակցությունները ցանկացած կոնֆլիկտի դեպքում անհրաժեշտություն են. Սերժ Սարգսյան

Եթե փոխզիջումներ չկան, դա բանակցություն չէ, պարտադրանք է, ճիշտ այնպես, ինչպես այսօրվա Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները, Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Երբ Ադրբեջանը...