Հայկական սփյուռք կամ երբեմնի ազգային հարստություն, որ առոչինչ է դառնում․ Վահագն Մելիքյան

18/03/2025 11:38

Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հոդվածը

Կասկածից վեր է, որ այսօրվա Հայաստանում ստեղծված և օրըստօրե խորացող ճգնաժամային իրավիճակը չէր կարող իր հետքը չթողնել նաև Հայկական սփյուռքի վրա։ Հայաստանի վերանկախացումից ի վեր, ցավով պետք է արձանագրենք, որ սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների ճնշող մեծամասնությունը երբեք այսքան օտարված, անտեսված, հեռացված ու մեկուսացած չի զգացել իրեն։ Օրվա իշխանությունների կողմից վերջին տարիներին իրականացված ու շարունակական բնույթ կրող բաժանարար գծերի ու պառակտիչ քաղաքականությունը հասել է նաև հայկական տարբեր համայնքներ՝ բոլոր հնարավոր բացասական հետևանքներով։ Խախտվել է հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում իրականացվող աշխատանքային հարմոնիան, զրոյացվել է Հայկական աշխարհի ցանցային հնարավորությունների օգտագործման գործիքակազմը, բոլոր հնարավոր և անհնար միջոցներով տարաբնույթ արգելքներ ու պատնեշներ են դրվել սփյուռքյան տարբեր ազգային կառույցների առջև, իսկ իշխանությունների վարած հակազգային ու պարտվողական քաղաքականության քննադատները հայտնվել են Հայաստանում անցանկալի անձանց (persona non grata) ցուցակում։ Եվ որքան էլ աբսուրդային թվա այս ոչ բնական իրավիճակը, այնումենայնիվ, իշխանությունների կողմից գիտակցված և ծրագրված, իր էությամբ հակահայկական ու զիջողական դիրքորոշման կարևորագույն մասն է կազմում։ Վստահ եմ, չեք մոռացել տարիներ առաջ, ժամանակակից Թուրքիայի արտաքին քաղաքականության հայտնի ճարտարապետներից մեկի՝ Ահմեդ Դավութօղլուի հայտնի մոտեցումը, որ հայ-թուրքական մերձեցման ճանապարհին հիմնական խոչընդոտը հայկական սփյուռքն է։ Հայաստանի ներկայիս վարչակազմն իր հետևողական ջանքերով ամեն ինչ անում է երեք տասնամյակից ավել, տարաբնույթ վայրիվերումներով անցած, սակայն ժամանակի փորձությանը դիմացած և արդեն իսկ ձևավորված, ինչու ոչ նաև կարծրացման իր հստակ ճանապարհը բռնած  Հայաստան-Սփյուռք գործակցությունը թուլացնելու և արդյունքում հիմնահատակ ջարդելու ուղղությամբ՝ դրանով իսկ, ինչպես արդեն բազմիցս ականատեսն ենք եղել, բավարարելով Հայաստանի անթաքույց ոխերիմ երկու հարևանների պահանջների անվերջանալի ցուցակի առանցքային կետերից մեկը։ Նպատակը հայտնի է. ունենալ հնազանդ, չանհանգստացնող, իներտ, իշխանությունների քիմքին հաճո, որոշ դեպքերում՝ վարած քաղաքականությունը փառաբանող, գործողություններին ծափահարող և ցանկացած պարագայում մանիպուլացվող մարդկանց ներկայություն՝ պատեհ առիթի դեպքում մատնացույց անելու համար, որ սփյուռքի տարբեր շրջանակների հետ ակտիվ գործունեություն է ծավալվում։ Սա, վարչախմբի ղեկավարի կողմից հռչակված իրական, սակայն իրականության մեջ անմիտ, անբովանդակ, ազգային երազանքներից ու տեսլականներից զուրկ, ամուլ ու ծնկած Հայաստանի պատկերն է՝ իր անհոդաբաշխ փաթեթավորման մեջ, ինչն անպատկառ ձևով այսօր դրված է քննարկման՝ անհասկանալի, իսկ առանձին դեպքերում նաև հասարակությանը քաջ հայտնի ու պալատական սազանդարի կեցվածքով ուրացող կերպարների ներգրավմամբ։

Համոզված եմ, որ ինչպես Հայաստանում, Սփյուռքում նույնպես, օրեցօր ավելանում են իրենց խոր նիրհից արթնացող, ստի, կեղծիքի ու զանազան մանիպուլացիաների արդյունքում թմրային ազդեցության ճիրաններից ազատվող մեր հայրենակիցներից շատ շատերը։ Գաղտնիք չէ, որ ներկայիս հարափոփոխ աշխարհում, որտեղ իրենց անկասելի ընթացքն են բռնել արժեհամակարգային վերաձևակերպումն ու հին աշխարհակարգի ապամոնտաժումը, հսկայական դերակատարում են ստանձնել ուժեղ, ունակ, սկզբունքային ու համարձակ անհատները։ Անժխտելի փաստ է, որ մեր ժողովուրդն ունի նման անհատների մի մեծ շտեմարան, որի պատկառելի մասը բաժին է ընկնում հենց Սփյուռքին, ինչով մենք մշտապես հպարտացել ենք։ Ավելին, շատ պարագաներում այդ անհատները մեծագույն նվիրումով ու ազդեցության իրենց հնարավորություններով կարողացել են լուծել Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից բխող և առաջին հայացքից անլուծելի թվացող բարդագույն խնդիրներ։ Սա մշտապես անհանգստացրել է մեր թշնամիներին՝ ճանապարհի կեսին անիրականացած թողնելով նրանց նենգ ծրագրերը։ Եթե այս ամենին ավելացնենք նաև Սփյուռքում գործող ազգային, հոգևոր, քաղաքական ու մասնագիտական տարբեր կառույցները, միություններն ու միավորներն, ապա պատկերը լիարժեք կդառնա, թե ինչպիսի ահռելի ներուժից է մեջքով շրջվել օրվա վարչախումբը։ Եվ դա արել է առանց աչք թարթելու, առանց վայրկյան անգամ վարանելու՝ այսրոպեական ու փոքրոգի որոշումներ ընդունելով։ Արել է դա շատ պարզ մի պատճառով, որպեսզի հաճոյանա իրեն անընդհատ նվաստացնող, ծաղրի առարկա դարձնող, սպառնալիքով հոխորտացող, հայատյացության գերագույն դրսևորումները չթաքցնող, իրենց իսկ բնութագրմամբ հակառակորդներին։

Մարդու բնավորության ամենաարատավոր ու եղկելի գծերից են ուրացումն ու երախտամոռությունը։ Համոզված եմ, որ Սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց իսկ ուրացած ներկայիս կառավարիչներին երբեք չեն նույնականացնի Մայր Հայաստանի հետ, քանզի առաջիններն անցողիկ են, իսկ Հայրենիքը՝ հավերժ։

 Վահագն Մելիքյան

Արտակարգ և լիազոր դեսպան,

Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ

Պուտինն ու Թրամփը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավորությունը

Այսօր կրկին տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Այն 1,5 ժամից ավելի է տևել։ Վերջին անգամ Պուտինն ու Թրամփը հեռախոսով զրուցել էին փետրվարի 12-ին։ Կրեմլից մանրամասներ են հայտնել այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի...

Թշնամական կողմը կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ին՝ ժամը 16։40-18:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում...

Վարույթ է հարուցվել Դիանա Գասպարյանի դեմ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Ազատության» հրապարակման հիման վրա վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի կողմից ենթադրյալ շահերի բախման փաստի առթիվ։ Գասպարյանը սեղմված բնական գազի ձեռքբերման պայմանագիր էր կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի...

Պուտինի և Թրամփի զրույցը դարձել է պատմության մեջ ՌԴ և ԱՄՆ նախագահների ամենաերկար հեռախոսազրույցը

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցն ավարտվել է՝ դառնալով պատմության մեջ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների ամենաերկար հեռախոսազրույցը։ Այն տևել է ավելի քան 2 ժամ։ Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն։ Լրատվականը նշում է, որ պատմության մեջ...

Մարզային թերթի ֆինանսական աջակցությունը դադարեցրին, որ թուրքական լրատվամիջոցներին ֆինանսավորեն․ Ոսկան Սարգսյան

Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Մարզային թերթի ֆինանսական աջակցությունը դադարեցրին, որ թուրքական լրատվամիջոցներին ֆինանսավորեն Նիկլոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո կառավարությունը դադարեցրեց մարզային մամուլին պետական ֆիանսական աջակցությունը, որը,...

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա Մելքոնյանը. մանրամասներ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը պարզաբանում է տարածել՝ կապված նախկին Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանի կարգալուծության վերաբերյալ: Պարզաբանման մեջ նշվում է. «Արմեն քահանա Մելքոնյանը քահանայական օծումը ստացել է Մեծի Տանն...

Անվտանգ է մեկ մարդ․ ի՞նչ է կատարվելու մյուս 3 մլն «վարչապետների» հետ․ «Կարճ ասած»

Մինչ Հայաստանի իշխանությունը ոգևորված է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտով, մինչ ՔՊ-ական պատգամավորը հայտնում է, թե սիրով կգնա Բաքու ման գալու, մինչ կառավարությունը Հայաստանի...

Սա առաջին դեպքն է, երբ խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունել են որոշում, որը վերաբերում է հայկական հարցին. Վարդան Օսկանյան

Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Շվեյցարիայի խորհրդարանը կողմ քվեարկեց Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորումի ստեղծմանը մարտի 18, 2025 թ. Այսօր Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունեց №24.4259 նախագիծը՝ «Լեռնային...

Իրականում մի այլ բան է ԱՄՆ վարչակարգը փորձում պարտադրել Ադրբեջանին․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Մայքլ Ուոլցն Ադրբեջանից պահանջել է այնտեղ պահվող հայ «բանտարկյալների» ազատ արձակումը։ Հայաստանում շատերն այդ պահանջն անկեղծորեն են ընկալել, համարելով, որ ԱՄՆ ներկայիս, նաեւ նախորդ, վարչակազմի...

ՀՀ բյուջեից ավելի քան 7.5 մլն դրամ է ծախսվել թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցի համար

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը նպաստելու նպատակով կազմակերպված թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների եռօրյա մեդիատուրի իրականացման համար կատարվել են տեղափոխման, կեցության և սննդի ծախսեր, որոնք ընդհանուր կազմել են 7 մլն 550, 280 դրամ։ Այս...