Հայկական դիվանագիտությունը օգտագործում են իրենց ներկուսակցական քմահաճույքները բավարարելու համար․ Սիմոնյան

Ապր 14, 2025

ԱԳՆ-ն հայտարարում է, որ հրաժարվում է արցախցիների իրավունքների պաշտպանությունից և աբսուրդային, հակաիրավական ինչ-որ հրամանագիր է մեջբերում, տպավորություն է ստեղծվում, որ այդ հրամանագիրը իր կեղծ, ոչ իրավական լինելով հանդերձ շատ ավելի ձեռնտու է և օգտագործվում է ՀՀ իշխանությունների կողմից, քան Ադրբեջանի կողմից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԳՆ շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Նարե Սիմոնյանը։

«Ստացվում է, հայկական դիվանագիտությունը ոչ թե ծառայեցվում է հօգուտ հայկական շահի, այլ հայկական դիվանագիտությունը խաղալիք են դարձրել, օգտագործում են իրենց ներխմբային, ներկուսակցական քմահաճույքները բավարարելու համար։ Թույլ չենք տալու, որ ևս մեկ անգամ ստեք ժողովրդին։ Ու՞ր է ձեր 2021 թվականի խոստումները»,- ասաց Նարե Սիմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

ՀՀ-ում ԵՄ դրտորդ է մահացել

ՀՀ-ում ԵՄ դրտորդ է մահացել

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամներից մեկը ապրիլի 30-ին մահացել է։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են առաքելությունից՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել աշխատանքից ազատ ժամանակ։ «Երկու օր առաջ մահացել է մեր առաքելության անդամներից մեկը։ Դա...

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Վանք գյուղի զոհված ազատամարտիների պատկերաքանդակներով հուշապատը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Վանք գյուղի զոհված ազատամարտիների պատկերաքանդակներով հուշապատը

Ադրբեջանցիներն ավերել են  օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-45թթ հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն ու զոհված ազատամարտիների պատկերաքանդակներով հուշապատը։ «Բարբարոս...

Քաղաքական «կատակներ»՝ ճշմարտության սարսափելի բաժնով. «Փաստ»

Քաղաքական «կատակներ»՝ ճշմարտության սարսափելի բաժնով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Կան սպառնալիքներ, որոնք այնքան սարսափելի են, որ հասարակությունը հաճախ նախընտրում է չքննարկել դրանք՝ համարելով անիրատեսական։ Օրինակ՝ ադրբեջանցիների կողմից Հայաստանի հարկադիր բնակեցման սպառնալիքը, որը կարող է հնչել որպես աննրբանկատ կատակ կամ սև...

ՔՊ-ականները Խոզնավարում գառ են մորթել, քեֆ արել․ «Հրապարակ»

ՔՊ-ականները Խոզնավարում գառ են մորթել, քեֆ արել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները վերջին շաբաթներին ակտիվորեն այցելում են Սյունիքի մարզի Խոզնավար եւ Խնածախ համայնքներ, որոնք մեկ ամսից ավելի է՝ ադրբեջանական զինուժի թիրախում են` կրակի տակ։ ՔՊ-ական պատգամավորներից ու մարզպետից սկսած, վերջացրած...

Արձանագրենք, որ ընդամենը մեկ օրում կասկածները հաստատվեցին փաստերով․ Լևոն Քոչարյան

Արձանագրենք, որ ընդամենը մեկ օրում կասկածները հաստատվեցին փաստերով․ Լևոն Քոչարյան

Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Արձանագրենք, որ ընդամենը մեկ օրում կասկածները հաստատվեցին փաստերով:)) «...Այս գործելաոճը կասկածներ է առաջացնում՝ արդյո՞ք նախաձեռնությունը ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե՞ դրա տակ թաքնված է «Հայաստան»...