Հայհոյանք տվողի լեզուն ծակում են, պարանով կապում են և պտտեցնում են ամբողջ քաղաքով մեկ․ Կանոնագրքի հակառակ կողմը

19 Հունիսի, 2025

«Նկատելի է, որ Հայաստանում կամաց-կամաց երևում են դիկտատորիզմի, ստալինիզմի, տոտալիտարիզմի  տարրեր, իսկ այդտեղ հանգուցալուծները անկանխատեսելի բաների կարող են տանել»,- ասում է Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

Նրա խոսքով, եկեղեցուն պաշտպանելը, եկեղեցու կողքին լինելը եկեղեցու յուրաքանչյուր հետևորդի պարտականությունն է։ Բոլոր այն մարդիկ, որոնք հավակնում են, հայտարարում են  եկեղեցու հետևորդ լինել, ուրեմն իրենք էլ եկեղեցու կողքին պետք է լինեն։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցական կանոններ ընթերցելուն ու մեկնաբանելուն, Շահե ծայրագույն վարդապետ Անանյանն ասում է. « …Էդ Կանոնագիրքը նախ «Կանոնագիրք Հայոցը» չէ, դա՝ «Համաբարբառ Կանոնագիրք Հայոցն» է, որի խմբագիրը՝ ես եմ, հեղինակը՝ պրոֆեսոր Արամ Մարտիրոսյանն է:

Հիմա, էդտեղ արձանագրված են 1331 կանոններ, որոնք մեր ամբողջ կանոնական մտքի 30% են հազիվ կազմում:

Երկրորդ, հալվա-հալվա ասելով բերանդ չի քաղցրանում:

Հիմա կարելի է ամեն ինչի մասին էլ խոսել, բայց գիտեք ինչ, կանոնագիտությունը կամ կանոնական իրավունքը, մանավանդ միջնադարյան, եթե մենք բոլորս սկսենք «Կանոնագիրք Հայոցով» ապրել, առաջինը՝ ՀԱԼՎԱ-ՀԱԼՎԱ ԳՈՌԱՑՈՂՆ Է ՏՈՒԺԵԼՈՒ, որովհետեւ այդ կանոնագրքի մեջ նաեւ իշխանների,թագավորների, իշխանականների, եկեղեցու աշխարհիկ հետևորդների մասին էլ կանոններ կան: Այնպես որ, եթե մենք սկսենք «Կանոնագիրք Հայոցով» առաջնորդվել, հավատաքննության նոր դուռ կբացվի, և պիտի մենք յուրաքանչյուր հետեւորդի համար հստակ որոշենք՝ այս արել ես, այս չես արել, կարող ես անել, չես կարող անել… »։

Հարցին՝  Փաշինյանի համար մի կանոն կցիտե՞ք, ասոմ է. «Դե օրինակ, շատ հստակ է, որ օրինակ՝ յոթերորդ դարի մեր կանոններում, Թադեոս առաքյալին վերագրված, Փիլիպոս առաքյալին, ինչպես նաև Սահակ Պարթևի կանոնների մեջ կան՝ քահանաններին, եպիսկոպոսներին, և ընդհանրապես հոգևորականներին քննադատելու դեպքում, ինչպիսի հստակ ընթացակարգ կա, և ինչ է լինում, երբ որ օրինակ այդ…  Չեմ ուզում կոպիտ բառ ասել, այդ մեղադրանքների արդյունքում հավատացյալները գայթակղվում են: Հաղորդությունից զրկվում են, բանադրանք, նզովք, եկեղեցի չմտնել, ամենատարբեր պատիժներ:

Ես կարող եմ ժամերով խոսել այդ կանոնների մասին, բայց ինչպես քիչ առաջ նշեցի, որովհետև տեսա, որ լուրերում անընդհատ պտտվում էր այդ գիրքը, դա՝ «Համաբարբառ կանոնագիրք Հայոցն » է: Համաբարբառ նշանակում է 152 թեմաների բաժանված 1331 կանոններ:

… Կանոնագրքից էլի բան կարող եմ ցիտել, օրինակ, հայհոյանք տվողին գիտեք չէ կանոնների համաձայն ի՞նչ են անում… Լեզուն ծակում են, պարանով կապում են և  պտտեցնում են ամբողջ քաղաքով մեկ: Եւ դա կոչվում է՝ հայհոյախոսության պատիժ: Դա արձանագրված է՝ Հայ միջնադարյան քրեական իրավունքում:

Ես նորից ասեմ, պետք չէ «Կանոնագիրք Հայոցը» և  կանոնները կարդալ մասնակիորեն: Ես նորից ասեմ, եթե մենք ամբողջ եկեղեցին, մեր ազգը որոշի «Կանոնագիրք Հայոցով» ապրել, մեզ շատ տխուր ապագա է սպասվում, որովհետև կանոնների մեջ այնպիսի բարձր ստանդարտներ, այնպիսի ծայրահեղ պատիժներ կան, որ ես ասում եմ, առաջին հերթին հալվա-հալվա գոռացողն է պատժվելու: Ես չեմ ասում իբրև սպառնալիք, որովհետև դա այդպես է, «Կանոնագիրք Հայոց»-ի բովանդակությունից է բխում դա»։

Հոգևորականանի խոսքով, եկեղեցեին միշտ էլ առերեսվում է իր խնդիրներին, բնականաբար, բայց դրանց լուծման համար պատեհ ժամանաշրջան է  պետք, դրա համար գոնե լինի խաղաղության որաշակի երաշխիք, չլինեն անվտանգային սուր խնդիրներ։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...