Բաքվում շարունակվում է Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության՝ կեղծ գործերով հարուցված քրեական դատավարությունը: Այսօր ցուցմունք է տվել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Բաբայանը հայտարարել է, որ դեմ է եղել հայերի՝ ադրբեջանական հասարակության մեջ ինտեգրմանը։
«Ինտեգրումն անհնար էր»,- հայտարարել է Բաբայանը՝ պատասխանելով մեղադրանքի հարցին։
Ըստ նրա, Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը և Արցախի մյուս ղեկավարները նույնպես դեմ են եղել ինտեգրմանը։
«Նրանցից ոչ ոք նման ինտեգրման հեռանկար չի տեսել»,- ասել է Բաբայանը։