Հայաստանում քաղաքական հայացքների արտահայտման համար մարդկանց ձերբակալելը լուրջ տարակուսանք և մտահոգություն է առաջացնում. Լավրով

20 Հունվարի, 2026

Մոսկվայում հույս ունեն, որ Հայաստանի քաղաքական գործիչները, որոնք կողմ են Ռուսաստանի հետ համագործակցության զարգացմանն ու խորացմանը, չեն ենթարկվի հետապնդումների։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Alpha News-ի հարցին:

«Ինչ վերաբերում է (Գյումրիի քաղաքապետ՝ խմբ.) Վարդան Ղուկասյանին, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առաջարկել է քննարկել Հայաստանի միավորումը Ռուսաստանի և Բելառուսի հետ։ Քաղաքական հայացքների արտահայտման համար մարդկանց ձերբակալելը, որոնք որևէ կերպ ուղղված չեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանը, այլ նպատակ ունեն ընդլայնել նրա արտաքին կապերի հնարավորությունները՝ սեփական զարգացման շահերից ելնելով, բնականաբար, այս ամենը լուրջ տարակուսանք և մտահոգություն է առաջացնում»,- նշել է Լավրովը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանում հույս ունեն՝ Հայաստանի այն քաղաքական գործիչները, որոնք կողմ են համագործակցության խորացմանը, չեն ենթարկվի հետապնդումների։

Նա պատասխանել է նաև Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների ճնշումների հետ կապված հարցին նշելով. «Մենք, իհարկե, ցավով ենք հետևում իրավիճակի զարգացմանը։ Ե՛վ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, և՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս տված հարցազրույցներում չեն բացառել, որ Ռուսաստանի Դաշնության կողմից հիբրիդային սպառնալիքներ կան Հայաստանի նկատմամբ։ Հիբրիդային սպառնալիքները կապված են ՀԱԵ-ի իրավիճակի հետ։ Բայց մեզ համար սա ոչինչ չի կարող առաջացնել բացի զարմանքից, և ԵՄ-ի հետ մոտեցումը առանց հետք չի անցնում։ Չեմ կարող չնշել սա, քանի որ հենց ԵՄ-ն է անընդհատ խոսում Ռուսաստանի կողմից ստեղծվող հիբրիդային սպառնալիքների մասին։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...