Հայաստանում համակարգչային հափշտակությունների դեպքերն աճել են 25 տոկոսով

1 Ապրիլի, 2025

Հայաստանում համակարգչային հափշտակությունների դեպքերի զգալի աճ է արձանագրվել։ Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաշվետվության մեջ։ Նախորդ տարվա 630 դեպքի փոխարեն 2024 թվականին գրանցվել է 788 դեպք՝ աճը կազմել է 158 դեպք կամ 25,1 տոկոս։

Աճ է գրանցվել նաև հանցատեսակի բացահայտման ցուցանիշում՝ 2023 թվականի 1,7 տոկոսից հասնելով 2,5 տոկոսի։ Դեպքերի կեսից ավելին՝ 428-ը կամ 54,3 տոկոսը, արձանագրվել է Երևան քաղաքում, որտեղ ցուցանիշն աճել է 47-ով կամ 12,3 տոկոսով։

Դատախազության գնահատմամբ՝ համակարգչային հափշտակությունների աճը պայմանավորված է մի քանի գործոններով՝ համակարգչային տեխնոլոգիաների և ծրագրերի արագ զարգացում, ֆինանսական ծառայությունների թվայնացում ու նորարարությունների ներդրում, անվտանգության թերություններ՝ ծրագրերում և բանկային վերահսկողական համակարգերում, քաղաքացիների կողմից բանկային քարտերի վավերապայմանների պահպանման կանոնների անտեղյակություն կամ անտեսում։

Հաշվետվությունում նշվում է, որ հանցավոր խմբերն ակտիվորեն շահագործում են քաղաքացիների անձնական տվյալների անհարկի տրամադրումը, հատկապես՝ բանկային քարտերի վավերապայմանները (այդ թվում՝ քարտի վրա նշված բոլոր թվերը)։ Դատախազությունն արդեն մի քանի տարի է՝ պարբերաբար իրազեկում է հասարակությանը՝ զգուշանալ այս հանցատեսակից և խստորեն հետևել անվտանգության կանոններին։

Նշվում է, որ համակարգչային հափշտակությունների մեծ մասը բազմադրվագ վարույթներ են․ 2024 թվականին դատարան ուղարկված մեկ քրեական վարույթ ներառել է 7882 դրվագ, մեկ այլ՝ 1404 դրվագ, ևս մեկ վարույթ՝ 712 դրվագ։

Նմանատիպ նյութեր

Ուիթքոֆը Պուտինին մարդասեր է անվանել․ ավելի քան 3 ժամ տևած բանակցություններն ավարտվել են

Ուիթքոֆը Պուտինին մարդասեր է անվանել․ ավելի քան 3 ժամ տևած բանակցություններն ավարտվել են

Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում ավարտվել է, այն տևել է ավելի քան երեք ժամ։ Բանակցությունների հրապարակային հատվածում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մարդասեր է անվանել։ «Դուք հաճախ եք ասում, որ իմ նախագահը՝...

Ես ասում եմ՝ փաստաթուղթ, Արարատ Միրզոյանը՝ բառեր, բառեր, բառեր․ Արթուր Խաչատրյան 

«TRIPP-ը 43 կամ 42 կմ է՝ ոչ մի միլիմետր արևմուտք, ոչ մի միլիմետր արևելք։ Դա Հայաստանի տարածքին վերաբերվող ենթակառուցվածք է։ Եվ հետևաբար ասել, որ դրանով մենք կապ ենք հաստատում Իրանի հետ, ներողություն եմ խնդրում, դա ԹՐԻՓ-ի շատ յուրօրինակ,...

Այնպես չէ, որ եթե Ստեփանավանում պարտվեին, իշխանությունը զիջելու էին․ Ղազինյան

  ««Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում խուզարկություններն ու ձերբակալությունները խոսում են իշխանությունների թուլության մասին։ Իշխանությունները ոչ թե կոնկրետ թեկնածուից են վախենում, այլ՝ իրավիճակից։ Այնպես չէ, որ եթե...

Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ Վարդևանյան

Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ Վարդևանյան

Անմեղության կանխավարկածի համակարգված խախտումներ, ընտրական գործընթացին համակարգված միջամտություններ, վարչական ռեսուրսի անզսպելի չարաշահումներ՝ սա է իշխանությունների անամնեզը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։ «Սահմանադրական դատարանն...

Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա

Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և...