Հայաստանում դեռ առաջին քվեաթերթիկի նետումից շատ առաջ սկսել է «քվեարկել» մեկ այլ ընտրազանգված՝ հավաքական Արևմուտքը, Թուրքիան և Ադրբեջանը. Օսկանյան

11 Փետրվարի, 2026

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը գրել է.

«2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին, որոնք գործնականում որոշելու են երկրի ղեկավարությունը առաջիկա հինգ տարիների համար։

Սակայն դեռ առաջին քվեաթերթիկի նետումից շատ առաջ սկսել է «քվեարկել» մեկ այլ ընտրազանգված՝ հավաքական Արևմուտքը, Թուրքիան և Ադրբեջանը։ Այլ կերպ ասած՝ «իրական Հայաստանի» բնակիչները։ Նրանց նախընտրությունները բացահայտ, համակարգված և գործարքային բնույթ են կրում։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հրապարակային աջակցությունը Նիկոլ Փաշինյանին նշանավորում է արդեն ակնկալվող ու կանխատեսելի մի հաջորդականության սկիզբը։ Մայիսին եվրոպական առաջնորդները կժամանեն Երևան՝ նմանատիպ հավանության ուղերձներով։ Անկարան, ամենայն հավանականությամբ, կհետևի խորհրդանշական քայլերով՝  թուրք-հայկական սահմանի մասնակի բացմամբ։ Իսկ Բաքուն կարող է ազատ արձակել որոշ հայ պատանդների և ստորագրել խաղաղության համաձայնագիր, որը չի վավերացնի, քանի դեռ իր բոլոր պահանջները չեն կատարվել։

Յուրաքանչյուր նման ժեստ ունի իր գինը, և այդ գինը վճարելու է Հայաստանը։

Արևմտյան մայրաքաղաքների համար գերակա նպատակը ռազմավարական է՝ վաղուց փայփայված ձգտումը նվազեցնել Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում՝ անկախ այն հանգամանքից, թե Հայաստանի համար գոյություն ունեն արդյոք կենսունակ անվտանգության այլընտրանքներ։ Թուրքիայի շահը նույնպես հստակ է՝ ապահովել անխոչընդոտ միջանցք, որը կմիացնի Անատոլիան Կենտրոնական Ասիայի թյուրքական աշխարհին։ Ադրբեջանի նպատակներն ամենակոնկրետն են՝ ամրապնդվել Սյունիքում, երաշխավորել անխափան կապ դեպի Նախիջևան և ամրագրել Արցախի էթնիկ զտման աշխարհաքաղաքական հետևանքները։

Գործող իշխանության վերարտադրությունը առանցքային նշանակություն ունի այս երեք օրակարգերի համար։

Ադրբեջանը նաև կարող է հիմնավոր ակնկալել նոր տարածքային զիջումներ, Հայաստանի Սահմանադրության փոփոխություն և ադրբեջանցիների աստիճանական, սողացող ներկայություն Հայաստանում։ Այս ամենը չի պահանջում լայնածավալ ռազմական գործողություններ։ Այն հիմնված է կառավարվող դիվանագիտության, միջազգային ծափահարությունների և Երևանում հնազանդ գործընկեր ունենալու վրա։

Մոտալուտ ընտրությունների առանձնահատուկ վտանգավորությունն այն չէ, որ արտաքին ուժերն ունեն շահեր Հայաստանում․ դա միշտ է եղել։ Վտանգն այն է, որ Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարվող քաղաքական տարածք, որտեղ ընտրությունները ծառայում են ոչ թե իրական ընտրությանը, այլ արդեն ընդունված որոշումների ձևական հաստատմանը»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...