Հայաստանի ժուռնալիստների միությունը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին

Մրտ 26, 2025

Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը․

«Այսօր Ազգային ժողովում՝ իրենց համար նախատեսված օթյակում, լրագրողներն ակցիա են իրականացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և լրագրողների նկատմամբ նրա լկտի պահվածքի դեմ։

Լրագրողները պաստառներ են պարզել՝ «Ասա՝ կներես», «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրի՛ր» գրություններով, ինչից հետո ՊՊԾ աշխատակիցները քաշքշելով հեռացրել են ակցիա իրականացնող լրագրողներին, խլել են պաստառները:

Ակցիան իրականացվում էր՝ ի պատասխան օրեր առաջ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝  Yerevan Tribune լրատվական կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին սանձարձակ բառապաշարով վիրավորելու:

Լրագրողները քաղաքական ակցիա չէին իրականացնում, չէին գոռում, Նիկոլ Փաշինյանի թիմակցի պես չէին վիրավորում որևէ մեկին, լուռ իրականացնում էին  իրենց ակցիան՝ իրենց համար իսկ այս իշխանության օրոք ապակեպատ, իրենցից մեկուսացված առանձին օթյակում:

Լրագրողները պահանջում էին հարգել իրենց աշխատանքն ու չխոչընդոտել իրենց մասնագիտական պարտականությունների իրականացմանը: ՊՊԾ աշխատակիցները որևէ իրավունք չունեին տառացիորեն հարձակվել լրագրողների վրա, բռնություն կիրառել նրանց նկատմամբ, քաշքշել ու խոչընդոտել նրանց աշխատանքին:

Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում:

Լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները պետք է բխեն բացառապես ԱԺ-ում աշխատանքների բնականոն կազմակերպման պահանջից, բայց դրանք չպետք է հանգեցնեն լրագրողների աշխատանքի խոչընդոտների:

Բավական չէ՝ անվտանգության կանոնների «հովանու ներքո» լրագրողների աշխատանքի սահմանափակումները պահպանելու համար ամենուր անվտանգության ծառայողներ են տեղակայել, նույնիսկ իրենց իրավունք են վերապահում լրագրողների ձեռքերը քաշքշել, նրանց ձեռքից պաստառներ խլել՝ իհարկե, ոչ առանց «վերևից»՝ քաղաքական ղեկավարության կողմից իջեցված հրամանի:

Հայաստանի ժուռնալիստների միությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ինչպես լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտումը, այնպես էլ լիազորություններից չբխող գործողություններ կատարելիս ֆիզիկական հարկադրանքի կիրառումը քրեական պատասխանատվություն ենթադրող արարքներ են:

Գլխավոր դատախազությանը հորդորում ենք այս հայտարարությունը դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Ի դեպ, տեղին է հիշեցնել, որ Հայաստանում կառավարող քաղաքական ուժի՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համանուն ԱԺ խմբակցության լրագրող-պատգամավորները նախկին իշխանությունների օրոք իրենց լրագրողական գործունեությունն իրականացնելիս քաղաքական ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի բուն նիստերի դահլիճում՝ կառավարող մեծամասնության՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայությամբ, հանդուրժողականության մթնոլորտում, իսկ այժմ նույն այդ քաղաքական թիմը չի հանդուրժում անգամ լրագրողական օթյակում իրականացվող լուռ ակցիան:

Հայաստանի ժուռնալիստների միությունն ահազանգ է հնչեցնում․

Կոչով դիմում ենք նաև միջազգային լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններին՝ Հայաստանում  իշխանությունների կողմից լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ տեղի ունեցող սանձարձակ, լկտի վերաբերմունքի, բռնությունների, լրագրողական աշխատանքի խոչընդոտման բազմաթիվ դեպքերի, ազատ խոսքի ոտնահարման և, ամենակարևորը, երկրում ստեղծված անպատժելիության մթնոլորտի առնչությամբ: Հայաստանում իրավապահ համակարգը ծառայում է բացառապես իշխանություններին՝ քաղաքական ընդդիմախոսներին և լրագրողներին լռեցնելու համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ                        

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ»։

Փորձում են խոչընդոտել մեր դիտորդական գործունեությանը. Մենուա Սողոմոնյան

«31/69 ընտրատեղամասից ոչ սահմանված հեռավորության վրա գտնվում է քաղաքապետի պաշտոնակատարի շտաբը, տեղի է ունենում ուղղորդում քաղաքացիների: Փորձում են խոչընդոտել նաև մեր դիտորդական գործունեությանը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց...

ՔՊ-ին միանալը միանշանակ մտքներիցդ հանեք․ Արցախը հանձնողներին եթե ինձ պես տղեն միանում է, ուրեմն իմ անունը սուտ է․ Վարդան Ղուկասյան

Գյումրու քաղաքապետի թեկնածու և նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քվեարկությունից առաջ ճեպազրույցում անդրադարձավ մի շարք հարցերի, այդ թվում՝ հետընտրական միավորումներին։ Նա կրկնեց նախապես արած առաջարկը,...

Որքան մարդ է մասնակցել Գյումրու և Փարաքարի ընտրություններին 11:00-ի դրությամբ

Որքան մարդ է մասնակցել Գյումրու և Փարաքարի ընտրություններին 11:00-ի դրությամբ

Գյումրի և Փարաքար համայնքներում ժամը 11։00–ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 11.194 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 8.47%–ը. Այս մասին հայտնում է ԿԸՀ-ն: •Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 3094 ընտրական իրավունք...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈՒՂԻՂ |Ահազանգ․ Ի՞նչ է կատարվում Գյումրիում այս պահին

Գյումրու 31/69 ընտրատեղամասի մոտից առաջարկում ենք հետևել ընտրական գործընթացին։ Քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը հայտնել էր, որ տարածքում կա խանութ, որտեղ մարդիկ մտնում են, հետո դուրս գալիս ու մտնում քվեարկության։ «Պետք...

Վարդան Ղուկասյանի եղբոր մեքենան ոստիկանները տեղափոխել են տուգանային հրապարակ. Yerkir.am

Վարդան Ղուկասյանի եղբոր մեքենան ոստիկանները տեղափոխել են տուգանային հրապարակ. Yerkir.am

Yerkir.am-ի թղթակիցը Գյումրուց հայտնում է, որ նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի եղբոր մեքենան ոստիկանները տեղափոխել են տուգանային հրապարակ, պատճառաբանելով, որ մեքենան գտնվում է հետախուզման մեջ: «Նման բան չկա: Ոստիկանները ակնհայտ և աօպրինի կերպով...

Սարիկ Մինասյանի շտաբ են մտնում մարդիկ և դուրս գալուց հետո շտապում ընտրության. Yerkir.am

Սարիկ Մինասյանի շտաբ են մտնում մարդիկ և դուրս գալուց հետո շտապում ընտրության. Yerkir.am

Yerkir.am-ն հազանգում է, որ այս պահին Գյումրիում ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի շտաբ են մտնում մարդիկ և դուրս գալուց հետո շտապում ընտրության։ Թե ինչ է տեղի ունենում ներսում՝ անհայտ է։ Նշվում է նաև, որ ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի կողմնակիցները խոչընդոտում են ընտրական...

ՔՊ-ն ֆեյսբուքում ընտրական քարոզչության վրա ծախսել է 6 000.000 դրամ. CivilNetCheck

ՔՊ-ն ֆեյսբուքում ընտրական քարոզչության վրա ծախսել է 6 000.000 դրամ. CivilNetCheck

Մարտի 30-ին՝ կիրակի օրը, Գյումրիում և Փարաքարում տեղի են ունենալու արտահերթ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ակտիվ նախընտրական պայքարն արդեն վաղուց տեղափոխվել է սոցիալական ցանցեր, որտեղ քաղաքական ուժերը միլիոնավոր դրամներ են ծախսում՝ հատկապես վճարովի...