Հայաստանի կողմից Ադրբեջանին տրամադրված ականապատ քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս. Հաջիզադե

Ապր 4, 2025

Հայաստանի կողմից Ադրբեջանին տրամադրված ականապատ քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս. այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Չնայած միջազգային ճնշումից հետո Հայաստանը տրամադրել է որոշ քարտեզներ, սակայն դրանք ընդգրկել են ականապատ տարածքների միայն մի փոքր մասը և եղել են միայն 25 տոկոս ճշգրիտ։ Ականների պայթյունների վերջին դեպքերի ավելի քան 55 տոկոսը տեղի է ունեցել այդ քարտեզներում չընդգրկված տարածքներում»,- ասել է նա։

Հաջիզադեն ասել է, թե Հայաստանի քարտեզները ցույց են տալիս 400,000 ականների տեղակայման վայրերը, սակայն, նրա պնդմամբ, «իրական թիվը մոտենում է 1,5 մլն-ի»․

«Այս կապակցությամբ մենք կարծում ենք՝ շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը հետևողական գործողություններ ձեռնարկի Հայաստանի կողմից բխող ականների սպառնալիքը դատապարտելու համար, և մենք ակնկալում ենք, որ Երևանը կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որոնք դեռևս ամբողջությամբ չեն փոխանցվել Ադրբեջանին»։

Նմանատիպ նյութեր

Հարցն այն է, թե ինչպե՞ս ու ինչի՞ համար է «լցվում» պետական բյուջեն. «Փաստ»

Հարցն այն է, թե ինչպե՞ս ու ինչի՞ համար է «լցվում» պետական բյուջեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին Ազգային ժողովում ի՞նչ էր ասում Փաշինյանը՝ խոսքը զուգահեռելով մարմնի ու ձեռքերի «պարային» շարժումներով կամ ինտենսիվ թափահարումներով: Դե, շատ բան էր ասում, լիքը՝ ջուր, լիքը՝ մանիպուլ յացիա, լիքը՝ պաթոս, որոնք, կարծես, մեկ նպատակ ունեին՝...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ I Երրորդ օրն է՝ խորհրդարանը քննարկում է կառավարության ծրագրի կատարողականը

Տեղի է ունենում ԱԺ քառօրյան։ Օրակարգում 21 հարց է, որոնց մի մասը՝ երկրորդ ընթերցմամբ։ Երրորդ օրն է՝ քննարկվում է կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և...

Ընդդեմ մոռացության, ուրացման ու մանկուրտացման․ «Փաստ»

Ընդդեմ մոռացության, ուրացման ու մանկուրտացման․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 24-ի նախօրեին՝ խորհրդանշական 19:15-ին ավանդաբար մեկնարկող «Ջահերով երթը» միշտ է առանձնահատուկ խորհրդանշական բովանդակություն ունեցել: Այլ կերպ չէր էլ կարող լինել՝ հաշվի առնելով այդ՝ արդեն ավանդական երթի խորհուրդը. ոգեկոչել Թուրքիայի...

ՔՊ-ականները հուսահատ դեմքերով, հեռախոսներով հետևում էին Գյումրու ավագանու առաջին նիստին․ «Հրապարակ»

ՔՊ-ականները հուսահատ դեմքերով, հեռախոսներով հետևում էին Գյումրու ավագանու առաջին նիստին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ երեկվա նիստին իշխանական ֆրակցիայի հատվածում հոգեհանգստի տրամադրություն էր տիրում․ հուսահատ դեմքերով, հեռախոսներով հետեւում էին Գյումրու ավագանու առաջին նիստին եւ անհաղորդ էին ԱԺ  օրակարգին, որտեղ շարունակվում էր կառավարության ծրագրի 2024...

Հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահը ազատվում է սկանդալի կենտրոնում հայտնված պաշտոնյաներից․ «Ժողովուրդ»

Հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահը ազատվում է սկանդալի կենտրոնում հայտնված պաշտոնյաներից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարը՝ Գերասիմ Մկրտչյանը, մինչ ազատման դիմում գրելը «կռիվ է տվել» եւ չի ցանկացել ազատվել պաշտոնից։ ArmLur.am-ը հայտնել էր, որ Կոմիտեում կադրային ջարդը...