Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնչեցրել է պայման, որը բնավ նոր չէ, բայց կարևոր է Բաքվի տեսանկյունից՝ ընդունել հարյուր հազարավոր ադրբեջանցիների։
«Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց բուն հողերը վերադառնալու իրավունքը։ Սա կարևոր պայման է տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և մարդու իրավունքների ապահովման համար»,- նշել է Report-ը՝ մեջբերելով Ալիևի ուղերձը Բաքվում կայացած Օմբուդսմենների միջազգային սիմպոզիումի ժամանակ։