Հայաստանը պարտվեց պատերազմում թույլ ղեկավարության պատճառով․ Նարեկ Կարապետյան 

18 Մարտի, 2026

Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, ներկայացնելով «Ուժեղ Հայաստանի» անվտանգային ծրագիրն՝ ասաց կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Անցած 3 ամիսների ընթացքում մենք անդադար աշխատել ենք պատրաստելու և մեր ժողովրդին ներկայացնելու մեր տնտեսական և անվտանգային ծրագիրը։ Տնտեսական ծրագրում տեղ գտած յուրաքանչյուր հանձնառություն երաշխավորվում է Սամվել Կարապետյանի կողմից, դրանք նախընտրական խոստումներ չեն, մեր ժողովուրդը չի սիրում «խոստում» բառը, որը «չկատարման» հոմանիշն է, դրանք հստակ տնտեսական քայլեր են, որոնք կկիրառվեն հենց այն առաջին օրվանից՝ Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո։ Սա կօգնի բարձրացնել մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակը», -ասաց նա՝ ընդգծելով, որ սկսել են տնտեսական ծրագիրը, որովհետև հենց հզոր տնտեսություն է այն ամուր հիմքը, որի վրա կարելի է կառուցել ուժեղ և երկարատև խաղաղություն։

Նա ընդգծեց, որ ավելի հզոր տնտեսությունը նշանակում է ավելի մեծ միջոցներ, որոնք կարող են ուղղվել պաշտպանության ամենաժամանակակից կարողություններին և սպառազինության զարգացմանը, ուղղվել բանակին։ «Սամվել Կարապետյանի վարչապետությամբ Հայաստանը կընդլայնի իր ռազմավարական տնտեսական կապերը, իսկ նրա միջազգային կապերը նոր ներդրումներ կբերեն Հայաստան աշխարհի տարբեր ծայրերից։ 

Այսօր և՛ Արևելքը, և՛ Արևմուտքը շահագրգռված են Չինաստանից Եվրոպա տանող անվտանգ ճանապարհով, և պատմականորեն այդ ճանապարհը անցել է Հայաստանի միջով, այսօր էլ է անցնում։ Սա մի հնարավորություն է, որից կարող է օգտվել միայն Սամվել Կարապետյանի նման ուժեղ առաջնորդը։ Թույլ Փաշինյանի պայմաններում Հայաստանը պարզապես կհամաձայնի այնպիսի տնտեսական հարաբերությունների, որոնցում հիմնականում շահելու է մյուս կողմը, ինչպես օրինակ Ադրբեջանից բենզինի ներմուծման դեպքում»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում. իրար վրա զենք են պահել

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում. իրար վրա զենք են պահել

Մայիսի 10-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան փողոցում, գարեջրի ակադեմիայի մոտ ծեծկռտուք է, զենք են պահում իրար վրա և հայհոյում են միմյանց։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը,...

Մասնակցե՛նք ընտրություններին՝ գիտակցելով, որ Աստծո առաջ պատասխանատու ենք. Հայր Ռուբեն

Մասնակցե՛նք ընտրություններին՝ գիտակցելով, որ Աստծո առաջ պատասխանատու ենք. Հայր Ռուբեն

Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրում է. «Դատարկ քվեն երբեք դատարկ չի մնում: Անտարբերությունը նույնպես ընտրություն է։ Երբ մարդը հրաժարվում է իր պատասխանատվությունից, նրա լռության տեղը լրացնում են ուրիշների կամքն ու որոշումները։ Մասնակցե՛նք ընտրություններին՝ գիտակցելով, որ...

Բորբոսնած կեղծ հնություն է, մարդիկ կան, պարզվում է՝ ձրի են. Բագրատ Միկոյան

Բորբոսնած կեղծ հնություն է, մարդիկ կան, պարզվում է՝ ձրի են. Բագրատ Միկոյան

Սա այլևս բորբոսնած հնություն է, մարդիկ կան, որ թվում էր էժան են, բայց, պարզվում է, ձրի են։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի վերաթարմացրած ձայնագրությանը, ըստ...

ԱԱԾ մեկուսարանում նշել են Բագրատ սրբազանի 55-ամյակը

ԱԱԾ մեկուսարանում նշել են Բագրատ սրբազանի 55-ամյակը

«Դատարկ սեղանի շուրջ, բայց Սրբազան Հոր իմաստության ու լավատեսության առատությամբ ԱԱԾ մեկուսարանում նշեցինք քաղբանտարկյալ արքեպիսկոպոսի 55-ամյակը: Հավատով, որ շատ շուտով ունենալու ենք ազատագրված Հայաստան»,- գրել է Սրբազանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Բագրատ Սրբազանի...