«Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել 2026-ի ընտրություններին ընդառաջ՝ արտաքին միջամտությունը կանխելու համար». Կալաս

15 Դեկտեմբերի, 2025

ԵՄ արտաքին գործերի նախարարները այսօրվա հանդիպմանը, որն, իդեպ, նախաճաշին է նախատեսված,  կքննարկեն Հայաստանի հարցը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը։

«Հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Մենք այսօր նախաճաշ ունենք նախատեսված Հայաստանի կողմի հետ, որի ժամանակ կքննարկվի երկրում գալիք խորհրդարանական ընտրությունները: Մենք կխոսենք, թե ինչով կարող ենք նրանց օգնել այդ հարցում, հայտարարել է Կալլասը՝ խոսելով Բրյուսելում այսօրվա օրակարգում քննարկվող հարցերի մասին:  Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել արտաքին միջամտությունը կանխելու համար», — նշել է Կալասը։

Կայա Կալասը նախկինում հայտարարել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանը ակտիվացրել է իր ապատեղեկատվական արշավը։

Նմանատիպ նյութեր

Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները

Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը շեշտում է՝ հարևան երկրները լուրջ նախագծերի միջոցով փորձում են զարգացնել երկրում գործող բիզնենսներն ու ընդհանուր տնտեսությունը, իսկ Հայաստանի գործող կառավարությունը խոշոր գործարարների կայացած բիզնեսներն է...

Կանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը

Կանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը

«Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնել են, որ կանխվել է հայկական 39,000 վարդերի Բելառուսի միջոցով Ռուսաստան ներմուծելու փորձը։ Հուլիսի 23-ին Բրյանսկի, Սմոլենսկի և Կալուգայի մարզերի Ռոսսելխոզնադզորի հսկողության ներքո ոչնչացվել է թարմ կտրված վարդերի մեծ խմբաքանակ։ Բեռը քողարկված...

Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք»

Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք»

Այսօր առավոտյան լրագրող Գայանե Զարգարյանը հրապարակել է մի տեսանյութ, որում, ըստ լրագրողի, երևում էր՝ ինչպես են մի խումբ տղամարդիկ ծեծում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին։ Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնեցին,...

ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը․ Թրամփ

ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը․ Թրամփ

Միացյալ Նահանգները պատրաստ է վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ N12 հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մենք լուրջ բանակցություններ ենք վարում Իրանի հետ, և եթե դրանք անհաջող լինեն, մենք կվերադառնանք լայնածավալ...

Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ

Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ

Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտնել է, որ զրույցի ընթացքում Պուտինը և Փաշինյանը ընդգծել են Հայաստանում հանրաքվեի հնարավորինս շուտ անցկացման...