Հայաստանը հյուրընկալելու է Concours Mondial de Bruxelles հեղինակավոր գինու մրցույթը։ Մայիսի 21-23-ը մրցույթի շրջանակում 65 երկրից 400-ից ավելի մասնագետ համախմբվելու է Հայաստանում։ Բացառապես պրոֆեսիոնալ համտեսող-մասնագետներից կազմված ժյուրին համտեսելու է 10 հազար տեսակի գինի։ Կույր համտեսի միջոցով պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի մրցանակակիրներին ու գլխավոր հաղթողին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշեց, որ հայկական գինիները ևս ներկայացվելու են ժյուրիի դատին։
«Ամեն տարի այս մրցույթն անցկացվում է տարբեր երկրներում։ Տևական աշխատանքի արդյունքում հասանք նրան, որ 2026-ին այն անցկացվի Հայաստանում։ Կարծում եմ, որ սա շատ կարևոր իրադարձություն է, լավ հնարավորություն է մեր երկիրը ներկայացնելու, մեր գինին առաջ մղելու համար»,-ասաց Զարուհի Մուրադյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




