Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ սահմանափակումները. փոխնախարար

8 Սեպտեմբերի, 2026

Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները և ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակում գործող մեխանիզմների միջոցով դրանք կվերացվեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։

«Կարևոր է ոչ միայն Ռուսաստանի հետ մեր շփումները, այլ ԵԱՏՄ-ի շրջանակում մեր հնարավորությունները, որովհետև կան կոնկրետ մեխանիզմներ, որը կարելի է կիրառել, որպեսզի այդպիսի խոչընդոտները վերանան, և մենք ակտիվորեն օգտագործում ենք այդ հնարավորությունը: Կոնկրետ մեխանիզմներ են, մենք բողոքել ենք և հույս ունենք, որ և վստահ ենք, որ պետք է մեխանիզմները գործեն, որպեսզի խոչընդոտները հանվեն», — նշեց Գասպարյանը:

«Ազատության» փոխանցմամբ՝ հարցին, թե խախտումների վերաբերյալ ռուսական կողմի պնդումները ամբողջությամբ անհի՞մն են. փոխնախարարը պատասխանել է. «Մեր կարծիքով՝ խոչընդոտները չեն համապատասխանում ԵԱՏՄ-ի շուրջ ստեղծված համաձայնություններին, պրինցիպներին, և դրա համար մենք պայքարում ենք, որպեսզի ԵԱՏՄ-ն գործի ըստ իր սկզբունքների»:

Գասպարյանն ընդգծեց՝ «փորձում ենք ԵԱՏՄ-ի գործիքակազմը օգտագործենք, որպեսզի վերականգնվեն սկզբունքները»:

«Մեր կարծիքով՝ Հայաստանը ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ է, և ամբողջ գործիքակազմը ԵԱՏՄ-ի պետք է գործի, պրինցիպները պետք է գործեն, սկզբունքները պետք է աշխատեն, և մենք շարունակաբար նենց ենք անելու, որպեսզի այդ մեխանիզմները աշխատեն, որովհետև մենք գտնում ենք, որ մենք լիարժեք անդամ ենք», — ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ Հայաստանի տնտեսության ապագայի և կայունության տեսանկյունից պետք է ստեղծել, բացել նոր շուկաներ:

«Մեր ապրանքները, որոնք մենք ներկայացնում ենք միջազգային շուկաներ, իրենք պետք է լինեն բարձր արտադրանքի, բարձր որակավորման, ոչ թե միայն այն պատճառով, որ համապատասխանում են, թե ոչ, այլ նաև, որովհետև մենք որդեգրել ենք այն քաղաքականությունը, որ պետք է ունենանք բարձր ավելացված արժեք, որը նշանակում է, որ մեր տնտեսության աճը պետք է լինի ինտենսիվ: Եվ այդ առումով, իհարկե, մենք միշտ ունենալու ենք այն առաջնահերթությունը, որ պետք է բարձրացնել որակ, ստանդարտներ, ավելի բարձր ստանդարտներ ունենալ», — հավելեց Գասպարյանը:

Անդրադառնալով Եվրամիություն արտահանելու ծավալների վերաբերյալ հարցին՝ փոխնախարարն ասաց. «Ես կարծում եմ, որ դիվերսիֆիկացիայի ճանապարհը, որը որդեգրել է Կառավարությունը, դա երկարաժամկետ կայունության ճանապարհ է, և արդյունքները պետք է գնահատել նաև ընդունելով երկարաժամկետ արդյունքները»:

Նմանատիպ նյութեր

Վեհափառի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ գործը կրկին հայտնվեց Սերժ Ռուշանյանի վարույթում

Վեհափառի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ գործը կրկին հայտնվեց Սերժ Ռուշանյանի վարույթում

Վեհափառ Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ գործը կրկին մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից: Վերջինս դեռևս դատական...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասությունների դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը։ Մանրամասները՝ ուղիղ...

Կանադան պատրաստվում է ԱՄՆ-ի հետ երկարատև առևտրային պատերազմի․ BBC news

Կանադան պատրաստվում է ԱՄՆ-ի հետ երկարատև առևտրային պատերազմի․ BBC news

Կանադան պատրաստվում է ԱՄՆ-ի հետ երկարատև առևտրային պատերազմի․ ամերիկյան ապրանքների նկատմամբ պատասխան մաքսատուրքերը ուժի մեջ են մտել: Գրում է BBC news-ը: Կանադայի սահմանած 15-ից 50 տոկոս պատասխան մաքսատուրքերը կվերաբերեն ԱՄՆ-ից ներմուծվող բազմաթիվ ապրանքների՝ պողպատից...

Եղբորս մասով բացարձակ անտեղի ու անհիմն է թե՛ գործը, թե՛ հատկապես կալանքը․ Լևոն Քոչարյան

  «Եղբորս մասով նույն կատարյալ անհեթեթություններն են՝ բացարձակ անտեղի ու անհիմն թե՛ գործի, թե՛ հատկապես կալանքի առումով։ Այսինքն՝ ոչ մի հիմնավորում, թե ինչու պետք է մարդը լինի կալանքի տակ, բացարձակ զրո՛ հիմնավորում, ուղղակի զրո՛...

Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը. Պեսկով

Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը. Պեսկով

Ռուսաստանը չի ցանկացել և չի սկսել Ուկրաինայի պատերազմը, այլ փորձում է ավարտին հասցնել այն։ Նյու Դելիում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին ընդառաջ հնդկական ԶԼՄ-ների համար անցկացված ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի...