Հայաստանը բարձր քաղաքական մակարդակով փորձում է մանր «զիզիբիզիներ» վաճառել Իրանին․ Հակոբ Բադալյան

14 Օգոստոսի, 2025

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․

««Քանի որ Իրանը հասանելիություն կստանա Պարսից ծոցից դեպի Սև ծով երկաթուղուն, նաև ՌԴ-ն և Իրանն իրար միջև երկաթուղային կապ ստեղծելու հնարավորություն կունենան: Եթե կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ապա ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, ԱՄՆ-ն և Թուրքիան, այլև ՌԴ-ն ու Իրանը կստանան շատ կարևոր և իրականում շոշափելի օգուտներ: Սա իրականում աննախադեպ է, քանի որ այժմ Հարավային Կովկասից չկա երկաթուղի, որը կապի Իրանն ու ՌԴ-ն: Ուստի, կարծում եմ՝ սա շատ կարևոր համաձայնագիր է՝ բազմաթիվ օգուտներով բոլոր պետությունների և ամբողջ միջազգային հանրության, ինչպես նաև միջազգային կայունություն և անվտանգության համար»: Սա էլ ամերիկյան Ֆոսք Նյուզին տված հարցազրույցում ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսինքն հասկանալի է, թե որտեղից է գալիս նաև նրա նախարարի խոսքը:

Գործնականում, սա շարունակում է լինել վերը նշածս տեղեկատվա-քարոզչական փերեզակության տրամաբանության մեջ:

Ստացվում է, որ Հայաստանը բարձր քաղաքական մակարդակով փորձում է մանր «զիզիբիզիներ» վաճառել աշխարհակարգային խոշորագույն տրանսֆորմացիաներով զբաղված պետություններին, այդ թվում նաև Իրանին:

Օգոստոսի 18-ին Հայաստան է ժամանելու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը: Եթե հայ-իրանական գագաթնաժողովի ընթացքում Երևանը հենց այս տրամաբանությունն է դնելու սեղանին, ապա կարծում եմ, որ այն «արդյունավետ» կարող է լինել միայն այն դեպքում, երբ փերեզակությունն է նաև Իրանի նախագահի այսպես ասած քաղաքական տրամաբանության շրջանակը:

Ես սակայն խիստ կասկածում եմ, որ այդպես է: Բայց, եթե անգամ այդպես է նրա դեպքում, գործնականում համոզված եմ, որ այդպես չէ Իրանի գերագույն իշխանության մակարդակում: Իսկ Իրանի պետական քաղաքականությունը հենց այդ շրջանակն է, ոչ թե նախագահական: Նախագահական շրջանակը, կոպիտ ասած՝ «այսօր կա, վաղը՝ չկա»:

Իսկ Իրանը կա հազարամյակներ, որպես ամենահին պետականություն, ու կա նաև ներկայումս օրինակ՝ չնայած ծանրագույն ու բարդ մարտահրավերներին: Եվ կա հենց այն պատճառով, որ եկել ու գնացել են տարբեր նախագահներ, բայց պետական քաղաքականությունը ունեցել է այլ՝ հաստատուն ու ամուր ողնաշարային կառուցվածք, որտեղ փերեզակություն եթե կա, ապա մեղմ ասած ոչ առանցքում:

Եթե Երևանը օգոստոսի 18-ին Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի տրամաբանությամբ է խոսելու Թեհրանի հետ, ապա դա մեղմ ասած չի կարող լինել հայ-իրանական արդյունավետ խոսակցության նախադրյալ»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...