Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը

Ապր 13, 2025

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն»: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը:

Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս Իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր՝ Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին և տեսողություն պարգևելու կույրերին, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն:

Նմանատիպ նյութեր

Երևանում 16-ամյա տղա է սպանվել. կան վիրավորներ

Երևանում 16-ամյա տղա է սպանվել. կան վիրավորներ

Ողբերգական դեպք է տեղի ունեցել երեկ երեկոյան Երեւանում: Ժամը 22:20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիների կողմից մահացած վիճակում «Միքայելյան վիրաբուժության կենտրոն» է տեղափոխվել անչափահաս տղա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, քրեական ու...

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը՝ Մեծ Զատիկը

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը՝ Մեծ Զատիկը

Սուրբ Հարության տոնը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Սուրբ Հարության տոնը քրիստոնյա աշխարհի մեծագույն...

Առանց Հարության՝ ջնջվում են բնագծերը մեղքի ու առաքինության, բարու և չարի, լույսի և խավարի. Արշակ սրբազան

Առանց Հարության՝ ջնջվում են բնագծերը մեղքի ու առաքինության, բարու և չարի, լույսի և խավարի. Արշակ սրբազան

Հատված Սուրբ Հարության տոնին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզից: Առանց Հարության՝ երկրավոր կյանքըդատապարտված է վերածվելու մի մրցասպարեզի, ուր մրցանակ են դառնում փչացող նյութը, խամրող...

Տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք ինքնաժխտում են քարոզում. Արշակ Սրբազան

Տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք ինքնաժխտում են քարոզում. Արշակ Սրբազան

Հատված Սուրբ Հարության տոնին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզից: Քրիստոսի Սուրբ Հարությունից երկու հազարտարիներ հետո․ -տեսնում ենք մարդկային ցավի ու կարիքի նկատմամբ անտարբեր ու սնափառ...

Դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». Կիրանցի երիտասարդ

Դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն». Կիրանցի երիտասարդ

«Կլինի՞, որ մյուս անգամ, երբ տուրիստնի բերեք Կիրանց, ես լինեմ գիդը և ես ներկայացնեմ Իրական Կիրանցը։ Իրական Կիրանցը մի փոքր վերևից ավելի լավ է երևում»,-գրում է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը։ Նրա խոսքով, իրական Կիրանցում մինչև սահմանազատումը եղել է 90 տուն (ոչ թե 80,...