Հավատքի ու ժողովրդի դեմ. որքան հեռու կգնան իշխանությունները․ «Փաստ»

26 Հուլիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հայտնել է իր ցանկության մասին՝ վտարել Մայր Աթոռից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, ու հայտարարել է. «Դա միասին կանենք։ Պատրաստ եղեք»։ Հետաքրքիր է՝ կոնկրետ ո՞ւմ հետ է նա պատրաստվում պատերազմել Եկեղեցու դեմ և ո՞ւմ է կոչ անում պատրաստ լինել։ Կան տեղեկություններ, որ արդեն մի քանի շաբաթ է՝ կառավարությունն այս նպատակով հավաքագրում է «ապստամբների» խմբեր՝ կազմված հիմնականում անհասկանալի ու հաճախակի հակասոցիալական վարքագիծ ունեցող կերպարներից։ Ակնկալվում է, որ հենց նրանք են մասնակցելու Եկեղեցու վրա հարձակմանը, և հենց նրանց է ուղղված Փաշինյանի «միասին կանենք» կոչը։ Գումարած, իհարկե, քաղաքացիական հագուստով «իրավապահներին»:

Սակայն վարչական ռեսուրսի օգտագործմամբ անգամ իշխանություննեին չի հաջողվում նման նողկալի սրբապղծության մասնակցելու ցանկություն ունեցողներ հավաքագրել։ Ավելին, մեր տեղեկություններով, շատ ուժայիններ նույնպես չեն ցանկանում ներգրավվել։ Փաշինյանի հակաքրիստոնեական «նախաձեռնությունից» խուսափում են անգամ բարձր իշխանական մակարդակներում։ Օրինակ՝ Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ իրավական գնահատական տալ հնարավոր չէ, և ինքը չի պատրաստվում միանալ։ Եվ իրոք, նման բանին միանալուց հետո այլևս երբեք չես կարողանա մաքրվել։

Օրերս մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Վեհարանի վրա հարձակվելու պլանը Փաշինյանը պատրաստվում է իրականացնել Պայծառակերպության (Վարդավառի) տոնի նախօրեին՝ հենց Էջմիածնի Մայր Աթոռում՝ պատարագի ժամանակ։ Նշվում է, որ Փաշինյանը երկար ժամանակ չէր կարողանում որոշել հարձակման օրը, քանի որ նրան պետք էր համոզված լինել, որ Կաթողիկոսը ներկա կլինի եկեղեցում։ Ի վերջո, որոշել է գործել երաշխավորված կերպով՝ հենց այդ օրը պատարագի ժամանակ։ Քաղաքակիրթ աշխարհը վաղուց նման բան չի տեսել։

Փաշինյանը, որն ընդգծում է, թե անձամբ է ղեկավարում (ղեկավարելու) իր հակաեկեղեցական «շարժումը», արդեն կազմել է ամբողջական պլան, թե ինչպես է քանդելու Եկեղեցին ու վերաձևելու այն իր ճաշակին համապատասխան՝ ներառյալ նոր եկեղեցական կանոնակարգը գրելով «ժամանակակից լեզվով»։ Հետաքրքիր է՝ ի՞նչ կլինի փաշինյանական այդ կանոնակարգում՝ «նվիրենք մեզ Թուրքիա՞յին», «ընկնենք Ադրբեջանի ոտքե՞րը»։

Կաթողիկոսի դեմ հարձակման մասին լուրը հնչում է ինչպես չար կատակ, սակայն իրականում զավեշտալի ոչինչ չկա։ Մեր երկրի ղեկին է մի անձ, որը հակված է էպատաժի և ոչ հավասարակշռված արարքների։ Եվ նա ղեկավարում է Հայաստանը իր պատմության ամենադժվար ժամանակամիջոցներից մեկում, երբ երկրի գոյությունն է կախված իր առաջնորդի որոշումներից։ Եվ տեսեք, թե ում ենք այս պահին թողել իշխանության ղեկին՝ մարդու, ով վիրավորում է բարձրաստիճան հոգևորականներին, արտահայտվում է ոչ պատշաճ բառապաշարով ու ծրագրում է հարձակվել Եկեղեցու ղեկավարի վրա տոնական պատարագի ժամանակ։ Դա նույն բանն է, ինչ ուղևորներով լեցուն մեքենայի ղեկին հարբած մարդուն նստեցնես:

Բայց «թավշյա» վարչապետի արարքներում միշտ կա որոշակի հաշվարկ։ Նկատենք՝ Եկեղեցու վրա հարձակումները Փաշինյանն սկսում է հենց այն պահին, երբ անհրաժեշտ է շեղել ժողովրդի ուշադրությունը ինչ-որ ցասում առաջացնող տեղեկությունից։ Իր սեռական օրգանի ցուցադրման մասին աղմկոտ գրառումը Փաշինյանի կողմից տեղի ունեցավ հենց այն պահին, երբ ԱԺ նախագահը հաղորդեց Հայաստանում 300 հազար ադրբեջանցու «վերադարձի» ծրագրի մասին։ Իսկ ներկայիս սրբապղծությունը շեղելու է ուշադրությունը ԱՄՆ-ից կասկածելի ընկերությանը Սյունիքի «միջանցքի» տարածքի վարձակալության վերաբերյալ տեղեկությունից, այսինքն՝ թուրքական էքսպանսիայի խորացման, որը մեծ բողոքի ալիք է բարձրացնում հայ հանրության մեջ։

Բայց, անկախ նրանից, թե ով է իրականում Փաշինյանը, մի բան ակնհայտ է. նա չի գործում հայության շահերից։ Սակայն ժողովրդավարական երկրներում նման ապազգային քայլերն ու ապազգային գործիչները երկար չեն կարող մնալ իշխանության ղեկին։ Արժե հիշել, որ ամեն դեպքում Հայաստանը ժողովրդավարական երկիր է։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...