ՀԱՍԵ-ն պահանջում է պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին՝ հետ վերադարձնել սուրբ Աստվածածին եկեղեցու բանալիները

12 Փետրվարի, 2026

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել՝ ընդդեմ կարգալույծ նախկին հոգևորական Արամայիս Թախմազյանի։ ՀԱՍԵ-ն պահանջում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանից՝ պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին՝ հետ վերադարձնել  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, այդ թվում՝ Եկեղեցու բանալիները՝ արգելելով Արամայիս  Թախմազյանին մուտք գործել Սուրբ Աստվածածին եկեղեցու  Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։ Միևնույն ժամանակ՝  Արամայիս  Թախմազյանից հօգուտ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։ Հայցը դատարան մուտքագրվել է երեկ և  մակագրվել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Մկրտչյանին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացած Թախմազյանը կարգալույծ է հռչակվել դեկտեմբերի 2-ին՝ Հայրապետական տնօրինությամբ։ Թախմազյանը, նախկինում՝ Տեր Թադեն, կարգալույծ է հռչակվել՝ Եկեղեցին վարկաբեկելու, զրպարտչական հայտարարությունների համար,   հակաեկեղեցական գործողություններ իրականացնելու, մասնավորապես,  կարգալույծ հռչակված անձի մեղքին մասնակցելու համար, պատարագներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչելու համար՝ հարելով հերձվածողական շարժմանը, եկեղեցական իշխանության նկատմամբ անհնազանդություն դրսևորելու համար։ Կարգալույծ հռչակվելուց հետո, սակայն, Թախմազյանը՝ ինչպես և կարգալույծ Ստեփան Ասատրյանը, հրաժարվել են լքել եկեղեցին՝ մատուցելով կեղծ պատարագներ, ավելին, Թախմազյանի մուտքը եկեղեցի «ապահովելու» համար Թալինի ՔՊ-ական ղեկավար Տավրոս Սափեյանի գործողությունները ևս աչքի են ընկել, երբ վերջինս թույլ չի տվել իրապես օծյալ քահանային ժամերգություն կատարել։ Թախմազյանն ինքը նաև հայց է ներկայացրել Եկեղեցու դեմ՝ վիճարկելով իրեն կարգալույծ հռչակելու տնօրինությունը, սակայն այդ հայցը վերադարձվել է։

Նշենք, որ ավելի վաղ ՀԱՍԵ-ն երկու հայց է ներկայացրել նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի դեմ, որը համառորեն չի լքում Հովհաննավանքը՝ շարունակելով մատուցել հակականոնական պատարագներ, անգամ հրաժարվում է լքել այն բնակարանը, որն իրեն Վեհափառն է տվել։ Հայցերով ՀԱՍԵ-ն պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Ասատրյանին՝ վերադարձնել բնակարանը՝ վտարելով Ասատրյանին և նրա հետ բնակվող անձանց, ինչպես նաև՝ հետ վերադարձնել Հովհաննավանքի բանալիները՝ արգելելով Ստեփան Ասատրյանին մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու հետևյալ հատվածները՝ Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։ Բնակարանի վերադարձի պահանջով հայցադիմումը Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանն արդեն վարույթ է ընդունել։ Հովհաննավանքի վերաբերյալ հայցադիմումը դատարանը վերադարձվել էր, սակայն օրենքով նախատեսված ժամկետով հայցը կրկին ներկայացվել է և կրկին մակագրվել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանին։

Ստեփան Ասատրյանը, հիշեցնենք, կարգալույծ է հռչակվել 2025թ․ հոկտեմբերի 21-ին։

Նմանատիպ նյութեր

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...