Հասկանում եմ՝ գումարում-հանումից մի քիչ ավելի բարդ է, բայց պետք է տնտեսական էֆֆեկտը հաշվարկել. Վահրամ Միրաքյան

Ապր 23, 2025

Եթե հարկային քաղաքականության հիմքում դնենք ոչ թե տնտեսության զարգացումը, այլ շատ հարկային մուտքեր, ապա մենք կկործանենք թե տնտեսությունը, թե հարկային մուտքերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը․

«Մեկ-մեկ տարբեր պաշտոնյաներից լսում եմ էս ոճի արտահայտություններ՝ «10%-ով ավելացնենք հարկերը, հարկային մուտքերը կավելանան 10%-ով, ասենք՝ 5 միլիարդ դրամ»։ Իրականում սա մաթեմատիկա չի, այլ տնտեսություն է, իսկ տնտեսության մեջ ամեն ինչ էսքան պարզ չի։ Օրինակ՝ դու կարող ես իջեցնել հարկերն ու հարկային մուտքերն ավելանան, կամ ավելացնես հարկերն ու հարկային մուտքերը պակասեն։

Այդ պատճառով տնտեսությունում հաշվարկներ անելիս պետք չէ մաթեմատիկորեն հաշվել, անհրաժեշտ է հասկանալ քայլերի տնտեսական էֆեկտը։

Օրինակ՝

Իռլանդիա – կորպորատիվ հարկի կտրուկ նվազեցում։ 1990-ականներին Իռլանդիան իջեցրեց կորպորատիվ շահութահարկը մինչև 12.5%։

Արդյունքում աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական և դեղագործական ընկերությունները սկսեցին գրասենյակներ բացել (Apple, Google, Pfizer…), գործազրկությունը կրճատվեց երկնիշ տոկոսներից մինչև 5%։

Հարկային մուտքերը ավելացան անգամ իջեցված հարկի պայմաններում, քանի որ տնտեսական բազան (տնտեսության չափը) աճեց։

Էստոնիա – շահույթի հարկ չկա, եթե այն չի հանվում բիզնեսից։ Շահույթի հարկ գանձվում է միայն շահույթի բաշխման պահին (օրինակ՝ դիվիդենտ), այլ ոչ թե շահույթի ձևավորման պահին։

Արդյունքում բիզնեսները սկսեցին վերաներդնել շահույթը երկրի ներսում՝ ընդլայնում, նոր աշխատատեղեր։ Ներդրումային ակտիվությունը մեծացավ։ Հարկային մուտքերը բարձրացան՝ չնայած հարկի ժամանակային հետաձգմանը։

ԱՄԷ (Դուբայ) – ազատ տնտեսական գոտիներ։

Դուբայում ստեղծվեցին բազմաթիվ ազատ տնտեսական գոտիներ, որտեղ հարկեր չկան կամ շատ ցածր են՝ կախված ոլորտից (արտահանում, նորարարություն, թվային ծառայություններ)։

Բազմազգ ընկերությունների ներգրավում, գլոբալ ներդրումային կենտրոն դառնալը, զարգացող ծառայություններ, ֆինանսներ, զբոսաշրջություն, հարկային բազայի՝ այլ ուղղություններից եկամուտների բազմապատկում։

Դուբայը դասական օրինակ է՝ «նվազ հարկ, մեծ շրջանառություն, ընդհանուր ավելի շատ եկամուտ» մոդելի։

Կարամ օրինակները շարունակեմ, բայց եթե կարճ՝ հարկեր բարձրացնելը հավասար չէ հարկային մուտքերի աճի։ Հաճախ՝ հակառակը։ Հարկային մուտքերն ավելացնելու համար պետք է հարկերը քչացնել։

Հայաստանում էլ օրինակներ ունենք։ ՏՏ ոլորտի հարկային արտոնությունները բերեցին այդ ոլորտի զարգացման, կառուցապատման ոլորտում եկամտահարկի արտոնությունը բերեց ողջ կառուցապատման ոլորտի աճի ու հարկային մուտքերի ավելացման և այլն։

Հարկային քաղաքականությունը տնտեսական քաղաքականություն ձևավորող ոլորտ է, հետևաբար հարկային քաղաքականություն մշակելուց մաթեմատիկա մի արեք, դա մաթեմատիկայի հետ կապ չունի։ Տնտեսական էֆֆեկտն է պետք հաշվել։

Հասկանում եմ՝ գումարում-հանումից մի քիչ ավելի բարդ է, բայց պետք է տնտեսական էֆֆեկտը հաշվարկել։

Վերջապես, տնտեսական և հարկային քաղաքականության նպատակը տնտեսության զարգացումն է, իսկ շատ հարկային մուտքերը՝ տնտեսության զարգացման հետևանք։ Եթե հարկային քաղաքականության հիմքում դնենք ոչ թե տնտեսության զարգացումը, այլ շատ հարկային մուտքեր, ապա մենք կկործանենք թե տնտեսությունը, թե հարկային մուտքերը»։

Նմանատիպ նյութեր

Այս գործելաոճը կասկածներ է առաջացնում՝ արդյո՞ք նախաձեռնությունը ուղղված է Փաշինյանին հեռացնելուն․ «Հայաստան» խմբակցություն

Այս գործելաոճը կասկածներ է առաջացնում՝ արդյո՞ք նախաձեռնությունը ուղղված է Փաշինյանին հեռացնելուն․ «Հայաստան» խմբակցություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը մշտապես կողմնակից է  եղել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որևէ տարբերակի  կիրառմանը։ Փաշինյանի հեռացումը համարելով կենսական անհրաժեշտություն պետության և ժողովրդի համար՝ «Հայաստան» խմբակցությունն առաջինն է հայտարարել իմպիչմենտի իրավական գործիքը...

ԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. Պետդեպ

ԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. Պետդեպ

ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ միջնորդի դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում, լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։ «Այս խնդրին մեր մոտեցումների ոճն ու մեթոդաբանությունը փոխվում է, մենք միջնորդ չենք...

ՌԴ օդային տարածքում 121 ուկրաինական ԱԹՍ է խոցվել

ՌԴ օդային տարածքում 121 ուկրաինական ԱԹՍ է խոցվել

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուրբաթ գիշեր հերթապահություն իրականացնող հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից ոչնչացվել է ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք։ Այս մասին գրում է interfax.ru-ն: Ինչպես նշում է գերատեսչությունը, 89 անօդաչու է...

Մայիսին մեծանում է կարկուտի հավանականությունը

Մայիսին մեծանում է կարկուտի հավանականությունը

2025թ. մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ...

Հերթական վթարը ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ

NEWS.am-ը գրում է․ Քիչ առաջ Երեւանի լենինգրադյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել՝ 4 ավտոմեքենաների մասնակցությամբ: Իրար են բախվել «Օպել», «Կիա», «Մերսեդես» եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները: Հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:...