Հասարակությանն են ուզում շեղել. Մովսես Հակոբյանը՝ իր դեմ հարուցված քրգործի մասին․ 24News

Ապր 2, 2025

«ՀՀ գլխավոր դատախազությունը  ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից և հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանից պահանջում է մոտ 4.3 մլրդ դրամ բռնագանձել «ոչ պիտանի ռազմամթերք ձեռք բերելու գործով»։

Ըստ այդ մեղադրանքների` «պաշտոնեական անփութության հետևանքով 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստան 4.3 մլրդ դրամի անպիտան ռազմական տեխնիկա է մատակարարվել»։

24News-ի հետ զրույցում ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը նշեց, որ մեղադրանքը չի ընդունում, Արմեն Հարությունյանի մասով ոչինչ չի կարող ասել, որքան գիտի՝ մեկ տարի նստել է այդ գործով, հետո արդարացվել՝ դուրս  եկել, հիմա նորից մեղադրվում է։

«Ես որևէ պատասխանատվություն չունեմ, իմ պաշտոնն այնպիսին է, որ ես դրա համար պատասխանատու չեմ։ Ես որոշում չեմ կայացրել, ես իրավունք չունեի որոշում կայացնելու, իրենց հարցրեք, թե ինչի՞ են ինձ մեղադրում։ Սխալ տեղեկության հիմքով արդեն երեք գործ բեկանվել է, մնացել է մեկը։ Այս գործին էլ նույն ճակատագիրն է սպասվում,  նպատակը լրագրողներին գործ տալն է և հասարակությանը խնդիրներից շեղելն է։ Անհոգ եղեք, ամեն ինչ լավ է լինելու»,- պարզաբանեց Հակոբյանը։

Մովսես Հակոբյանը նշեց, որ իր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 10 մլն դրամ գրավն ու բացակայելու արգելքը։ Բայց դատարանի որոշմամբ բացակայելու արգելքը հանվել է, իսկ ինչ վերաբերվում է 10 մլն գրավին, ապա իր խոսքով՝ իր հաշիվները կալանքի տակ են, «բայց լուծվող հարցեր են, խնդիր չկա»։

2016 թվականի հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարության և ռուսական «Ռոսօբորոն էքսպորտ» ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որը Հայաստանի անունից ստորագրել է այդ պահին պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը զբաղեցնող Մովսես Հակոբյանը։ Այդ պայմանագրով ձեռք է բերվել 15 լրակազմ «Աիստյոնոկ» տեսակի ռադիոլոկացիոն կայան»։

 

Նմանատիպ նյութեր

Արցախցի պատգամավորները մտադրված են առաջադրել Շահրամանյանի թեկնածությունը․ «Հրապարակ»

Արցախցի պատգամավորները մտադրված են առաջադրել Շահրամանյանի թեկնածությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 21-ին, և որպեսզի այս ինստիտուտի լիազորությունները չավարտվեն, և Արցախի էջը հիմնովին չփակվի, Արցախի խորհրդարանում պետք է նախագահ ընտրեն՝ շաբաթներ առաջ իրականացրած...

Հերթական կրակոցը Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը

Հերթական կրակոցը Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը

Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։...

ՔՊ-ից  հեռացվածները  այս պահին վարչապետի թեկնածու չունեն․ «Հրապարակ»

ՔՊ-ից հեռացվածները այս պահին վարչապետի թեկնածու չունեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմպիչմենտի հարցով կենացները քաղցրանում են։ ՔՊ-ից հեռացված և սեփական կուսակցությունը (ՄԱՍԿ) հիմնած պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը իրենց նորաթուխ ուժի ղեկավար կազմի հետ կայացրել են որոշում, որ սկսում են Նիկոլ Փաշինյանին...

Բանակից ազատում՝ ԲԿՄԱ-ի միջոցով․ «Ժողովուրդ»

Բանակից ազատում՝ ԲԿՄԱ-ի միջոցով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2019-ից մինչև 2024 թվականի վերջ, Բանակի կենտրոնական մարզական ակումբի (ԲԿՄԱ) ֆուտբոլային թիմում ընդգրկվելու միջոցով, բանակից ազատվել են 68 (որոշ տվյալներով՝ 150) երիտասարդներ՝ իբրեւ թե նրանք բարձր մակարդակի տաղանդավոր ֆուտբոլիստներ են։...

Շուշին չպետք է հիշել․ հրահանգ է իջել․ «Հրապարակ»

Շուշին չպետք է հիշել․ հրահանգ է իջել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն երկրորդ տարին է, որ Հայրենական մեծ պատերազմին նվիրված մայիսի 9-ի իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնում Շուշիին. մայիսի 9-ը նաև Շուշիի ազատագրման օրն է: Կար ժամանակ, որ հայ ժողովրդի համար այդ օրը եռատոն էր, նաև՝ Արցախի...