Հարսանիքից երեք ամիս անց՝ տղամարդը տեսանյութում նկատել է, որ իր կինը ձեռքը դրել է ուրիշ տղամարդու ուսին. ինչն էլ դարձել է վեճի պատճառ

16 Փետրվարի, 2026

Փետրվարի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել մարզերից մեկի բնակիչ 51-ամյա Մայրանուշ Գ․-ն և հայտնել, որ փետրվարի 4-ին իր քրոջ որդին, Երևանի բնակիչ 34-ամյա Արման Կ․-ն դիտելով 3 ամիս առաջ մարզերից մեկում տեղի ունեցած հարսանիքի տեսաձայնագրությունը, նկատել է, որ Մայրանուշ Գ․-ի որդին՝ 36-ամյա Սոս Ֆ․-ն շնորհավորելու նպատակով մոտեցել է Արման Կ․-ին և վերջինիս կնոջը, որի ժամանակ Արման Կ․-ի կինը ձեռքը դրել է Սոս Ֆ․-ի ուսին, ինչն էլ բարկացրել է Արման Կ․-ին և վերջինս զանգահարել է և հանդիպում պահանջել Սոս Ֆ․-ից, իսկ փետրվարի 8-ին այցելել է վերջինիս աշխատանքի վայր, սակայն նա հրաժարվել է հանդիպել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մայրանուշ Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ Սոս Ֆ․-ն իր բարեկամներից տեղեկացել է, որ Արման Կ․-ն ասել է, որ պատրաստվում է իր առողջությանը վնաս հասցնել և հնչեցրել է սպառնալիքներ, ինչը Սոս Ֆ․-ն իրական է համարում։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...