Հարկ է միշտ աղոթել ու չտրտնջալ, և անպայման Աստված պաշտպան կկանգնի իր ընտրածներին. Հայր Շնորհք

15 Դեկտեմբերի, 2025

Հատված Հայր Շնորհքի կիրակնօրյա քարոզից. 14 դեկտեմբերի, 2025թ.

«Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարէք այն այրող նեղութիւնը, որ ձեզ փորձելու համար է, որպէս թէ մի տարօրինակ բան պատահած լինէր ձեզ։ Այլ, որպէս Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ, ուրա՛խ եղէք, որպէսզի նրա փառքի յայտնութեան ժամանակ էլ ցնծաք եւ ուրախանաք» (Պետր. 4:12-13):

Եվ ինչպե՞ս կարելի է տոկալ և ընդդիմանալ խավարի դեմ պատերազմում, երբ ավելի դյուրին է մեղքին ու արատին տրվելը, քան մեղքին ընդդիմանալը, քան սկզբունքային ու առաքինի լինելը: Ավելի դյուրին է անդունդից, առանց ճիգի, վայր ցատկելը, քան ժայռը մագլցելով, ճիգ գործադրելով՝ բարձրանալը, ինձ թվում է՝ հասկանում եք, թե ինչի մասին է խոսքը: Այսպիսով, նրանք, ովքեր Աստծո՝ իրենց Արարչի, կամքի համաձայն են նեղություններ կրում, թող Աստծո խնամքին հանձնեն իրենց հոգիները, «Ուստի Աստծու կամքի համաձայն չարչարվողները թող իրենց հոգիները հավատարիմ Ստեղծողին հանձնեն բարեգործություն անելով» (Ա Պետր. 4:19)։ Եվ որքան կարելիությունը թույլ է տալիս, սուրբ սիրտ ձեռք բերեն, առաքինություններ գործեն և բարիք կատարեն, առաքյալի շուրթերով այսպես է սովորեցնում մեր Տերը:

Հետո՝ հարկ է միշտ աղոթել ու չտրտնջալ, և  անպայման Աստված պաշտպան կկանգնի Իր ընտրածներին, ովքեր օր ու գիշեր աղաղակում են Նրան, ու թեև այժմ Տերը դանդաղում է նրանց օգնութեան հասնելու, սակայն այրի կնոջ նվիրական համառությամբ մշտարթուն աղոթքներով, անդադար ու անզբաղապէս անհանգստանցնենք մեր Դատաւվորին՝ Աստծո ուշադրությունն ու ողորմությունը մեր վրայ ընդունելով: Աստծո ուշադրությանն ու ողոմությանն արժանանում են մեզանից նրանք, ովքեր նախ՝ սպառել են Աստծո կողմից տրված բոլոր հնարավոր միջոցները, ապա նաև նրանք, ովքեր օր ու գիշեր աղոթքի աղաղակներ են վեր բարձրացնում Նրան»:

Նմանատիպ նյութեր

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴթեկնածու Գերասիմ Վարդանյանը գրում է. «Սիրելի՛ արտաշատցիներ, ընկերներ, բարեկամներ, համագյուղացիներ, Շաբաթներ տևած մեր քարոզարշավն ամփոփել եմ 5-րդ ալիքին տված հարցազրույցով, որը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։20-ին։ Վաղն արդեն լռության օր է։...

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora»,...