Հայաստանում իրականացված հեռախոսային հարցման ժամանակ քաղաքացիներին տրվել է հետևյալ հարցը․ «Գնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը»:
Պատկերը հետևյալն է․
- Լիովին դրական – 9 %
- Ավելի շուտ դրական — 15,5 %
- Ավելի շուտ բացասական – 19,1 %
- Ընդհանրապես բացասական – 46,5 %
- Դժվարանում եմ պատասխանել – 10 %
Ուշագրավ է, որ Փաշինյանի նկատմամբ վստահությունը կտրուկ անկում է ապրել։
Մասնավորապես, համաձայն 2024թ․ հոկտեմբեր ամսվա հարցման, պատկերը հետևյալն էր
- Լիովին դրական – 14,1 %
- Ավելի շուտ դրական — 20,4 %
- Ավելի շուտ բացասական – 16,1 %
- Ընդհանրապես բացասական – 41,5 %
- Դժվարանում եմ պատասխանել – 7,9 %
Հարցումն իրականացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն, փետրվարի 27-ից մարտի 6-ը։ Հարցման արդյունքները մամուլի ասուլիսում ներկայացրեց Էմ Փի ՋԻ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը: