Հարցը պարոն Կոնջորյանի կինը չի, հարցը իշխող խմբակցության ղեկավարի կնոջ շատ բարձր պաշտոնի նշանակումն է․ Գեղամ Մանուկյան

3 Օգոստոսի, 2026

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ-ում ելույթ ունենալով՝ ասաց․ «Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ հիշեցնել․ երկրորդ օրն է՝ Ազգային ժողովը ոչ լեգիտիմ կազմով է գործում, քանի որ տնային կալանքի տակ է մեր գործընկեր Արթուր Սարգսյանը և ի վիճակի չէ այստեղ ներկա լինել և նաև որոշ հարցադրումների պատասխանել, և դրա համար՝ ազատություն բոլոր քաղբանտարկյալներին:

Կոչս՝ Ալխազ Ղազարյանին․ տիկին Ղազարյան, մի ամիս առաջ նախագիծն արագ բերիք, Ընտրական օրենսգիրքը փոխեցիք, որ կես տարուց պակաս Հայաստան անում ապրածներին ընտրությունները չեն կարող մասնակցել ընտրություններին։ Քանի որ ձեր մոտ շըփ-թըփը ստացվում է, ես վերջին հինգ տարվա Ազգային ժողովի պատմական թեմաներով բանավեճերը լսելով կառաջարկեմ մի հատ օրենքի նախագիծ բերել․ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու արգելվում է լինել պատմության ֆակուլտետի շրջանավարտներին: Պրծնե՛նք էս պատմություններից: Պրծնե՛ք էս պատմություններից:

Առաջին հերթին՝ լրագրողներին․ Նիկոլից կպրծնենք ու կպրծնենք։

Բայց քանի որ պարոն Եղոյանն էր այստեղ խոսում, ես հողի վրա մի դեպք պատմեմ․ գործընկերների չատերը կհիշեն, մի երեք տարի առաջ բյուջեի նախագծի քննարկումն էր Ազգային ժողովում, որոշեցի սուր ելույթ ունենալ, մի քանի տարվա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ելույթներից հատվածներով սկսի կարդալ։ Մի հատված կար, որը վերաբերում էր պադավատապետությանը, թե ոնց էր բմբլահանանում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը, ինչի պետք է պադավատ ունենա: Այդ օրը Նիկոլ Փաշինյանը, ի դեպ սափրվեց և հաջորդ օրվանից կռիվ տվեց պադավատների դեմ: Իհարկե՝ կրճատեցին պաշտպանության նախարարության աշխատողներին տեղափոխող ավտոբուսները, ազգային ժողովի աշխատողներին տեղափոխող ավտոբուսները, բայց սենց, էլի, ամեն օր հաշպետվություն էին տալիս։ Քարոզարշավի օրերն է, Վայոց ձոր ենք գնացել, Խաչիկ գյուղի մեր հայրենակիցներից մեկը եկել է-ասում է՝ պարոն Մանուկյան, փաստորեն ձեր պատճառով է, որ մեր համայնքի՝ սահմանամերձ Խաչիկ գյուղի Նիվան կրճատել են։ Ասում եմ՝ ինչի՞։ Ասում է՝ ՔՊ-ից եկել էին պատգամավորներ, Արման Եղոյանին ասինք՝ մեր համայնքի, սահմանամերձ գյուղի Նիվան կրճատել են, ասաց՝ Մանուկյան Գեղամն է մեղավոր, որովհետև ինքը ազգային ժողովի ամբիոնից քննադատել է պադավատապետությունը։ Ես այստեղից ներողություն եմ խնդրում Խաչիկ գյուղի, սահմանամերծ ու իմ համար շատ թանկ ու հարազատ Խաչիկ գյուղի բնակիչներից, որովհետև ես քննադատել եմ պաշտոնյաների պադավատները, Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը բայց կրճատել են սահմանամերծ Խաչիկ գյուղի Նիվան»։

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...