Հանրակրթական 3 ուսումնական հաստատությունում ադրբեջաներենի ուսուցում է իրականացվելու

1 Նոյեմբերի, 2025

Հայաստանում 2025-2026 ուսումնական տարում ադրբեջաներենի ուսուցում իրականացվում է հանրակրթական 3 ուսումնական հաստատությունում: Այս մասին Panorama.am—ին հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից։

Panorama.am կայքը հանրակրթական դպրոցներում ադրբեջաներեն լեզի ուսուցման վերաբերյալ գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍ  նախարարություն։  Պետական գերատեսչության պատասխանում նշված է.

«Հանրակրթական ուսումնական հաստատություններում տարածաշրջանային լեզուների ուսուցման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարումից։ Կառավարության ծրագրի կրթություն ոլորտի միջոցառումներով նախատեսվում է զարգացնել օտար լեզուների, մասնավորապես՝ ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, նաև տարածաշրջանային լեզուների ուսուցումը:

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի՝ «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բաժնի 6-րդ նպատակի 6.3՝ «Հանրակրթական դպրոցներում տարածաշրջանային լեզուների ուսուցման կազմակերպում» միջոցառման կատարման նպատակով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են տարածաշրջանային լեզուների առարկայական ծրագրերը։

Հանրակրթության պետական չափորոշչի պահանջ է, որ միջնակարգ կրթության ավարտին շրջանավարտը պետք է առնվազն երկու օտար լեզվով բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփվի լեզվակիրների հետ՝ իրեն հետաքրքրող թեմաներով, կարդա և հասկանա տարաբնույթ տեքստեր, այդ թվում՝ ընտրած մասնագիտության ոլորտի բառապաշար պարունակող, տարբեր թեմաների շուրջ հիմնական միտքը կարողանա կառուցել և գրավոր շարադրել:

Տարածաշրջանային լեզուների ուսուցումն իրականացվում է 2022-2023 ուսումնական տարվանից՝ որպես երրորդ օտար լեզու կամ առարկայական խմբակ: Ներկայում ՀՀ տարբեր հանրակրթական ուսումնական հաստատություններում ծրագրի շրջանակում իրականացվում է ադրբեջաներեն, թուրքերեն, պարսկերեն և վրացերեն լեզուների ուսումնասիրություն: Ադրբեջաներենի և թուրքերենի ուսուցումը կարող է կազմակերպվել բացառապես 10-12-րդ դասարանների սովորողների համար, իսկ պարսկերենի և վրացերենի ուսուցումը՝ 5-րդ դասարանից սկսած:

2025-2026 ուսումնական տարում ադրբեջաներեն լեզվի ուսուցում իրականացվում է հանրակրթական 3 ուսումնական հաստատությունում: Ծրագրի ներդրումը չի կրում պարտադիր բնույթ․ համապատասխան մասնագետ ունենալու դեպքում ուսումնական հաստատություններն ազատ են տարածաշրջանային լեզուների ուսուցումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատված ծրագրերով կազմակերպելու հարցում, և կոնկրետ ընտրված դպրոցների ցանկ առկա չէ:

Հավելենք, որ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված են հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորմանը ներկայացվող պահանջները, որոնց պետք է բավարարի նաև տարածաշրջանային լեզվի ուսուցում իրականացնող անձը՝ ներկայացնելով նաև լեզվի իմացությունը հավաստող տեղեկատվություն»:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...