Հալեպի նահանգային իշխանություններն այցելել են ՀՀ գլխավոր հյուպատոսություն

11 Մարտի, 2025

 

Հալեպի նահանգային իշխանություններն այցել են ՀՀ գլխավոր հյուպատոսություն: Այս մասին հայտնում է հյուպատոսության մամուլի ծառայությունը։

«Մարտի 10-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն այցելեցին Հալեպի նահանգապետի տեղակալ Ալի Հաննուրան, նահագապետի խորհրդական Ղասսան Ֆարրուհը, աշխատակազմի ղեկավար Աբդ ալ-Մունայիմ Ազադդինը, արտաքին և քաղաքական հարաբերությունների վարչության պետ Ահմադ Բադաուին և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Յասեր Մաուլոյը: Փոխադարձ ճանաչողական զրույցից հետո ՀՀ գլխավոր հյուպատոս Ա. Ավետիսյանն անդրադարձել է հայ-արաբական պատմական կապերին, հայ և սիրիացի ժողովուրդների միջև ավանդական ջերմ հարաբերություններին, որը ազգամիջյան բարեկամության դասական օրինակ կարող է ծառայել և օգտակար լինել վերականգնելու հանդուրժողականությունը, ծառայելու և փարատելու ազգամիջյան թշնամանքը, աշխարհի բոլոր անկյուններում: Հյուրերն իրենց լիարժեք համաձայնություն են հայտնել այդ կապակցությամբ՝ հավելելով, որ իրենք Սիրիայի հայ քաղաքացիների և Հայաստանի հանդեպ ունեն մեծ ակնածանք և հարգանք ու այդ վերաբերմունքը շարունակական է լինելու:

ՀՀ գլխավոր հյուպատոսը ներկայացրել է համագործակցության լայն շրջանակը, բոլոր ասպարեզներում, որ ավանդաբար գոյություն է ունեցել Հայաստանի և Սիրիայի միջև, հավելելով, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է աջակցելու և համագործակցելու Սիրիայի բարեկամ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ: Գլխավոր հյուպատոսը հյուրերին է ներկայացրել վերջերս կայացած ՀՀ ԱԳ փոխնախարար Վ. Կոստանյանի այցը Դամասկոս և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Նա համագործակցության իր տեսլականն է ներկայացրել հյուրերին՝ ակնկալելով նաև նրանց ցանկությունները և դիտարկումներն այդ ուղղությամբ:

Նահանգապետի տեղակալը իրենց պատրաստակամությունն է հայտնել ամենայն աջակություն ցուցաբերելու Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքներին: Կողմերը պայմանավորվել են փոխադարձաբար մշտական կապի մեջ լինել: Ա. Ավետիսյանը իր ջերմ ողջույններն է փոխանցել նահանգապետին և խոստացել մոտ ժամանակներս այցելել նահանգապետին»,-ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր

Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան

Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկնաբանեց իշխանական շրջանակների պնդումները, թե իր ղեկավարած ուժը գործում է Ռուսաստանի թելադրանքով։ «Մենք ունենք մեր ճանապարհը, գնում ենք մեր ճանապարհով՝ ի տարբերություն Փաշինյանի, որն իր հույսը դնում է բոլոր...

Ավտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրը

Ավտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրը

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արարատ քաղաքի Բանավան թաղամասից դեպի «Արարատ ցեմենտ» գործարան տանող ճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել...

Մեր հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ ճակատագիր է սպասում այդ ահաբեկչին․ Արեգա Հովսեփյան 

Մեր հանրությունն իրավունք ունի իմանալու՝ ինչ ճակատագիր է սպասում այդ ահաբեկչին․ Արեգա Հովսեփյան 

Ազգային ժողովում վերջին հարցուպատասխանի ընթացքում բազմաթիվ հարցեր հնչեցին Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման միջադեպի շուրջ։ Այս և այլ թեմաների մասին YerevanToday-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի հետ։...

Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել․ Փաշինյանի խոսնակը հերքում է

Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել․ Փաշինյանի խոսնակը հերքում է

Հերքում եմ, Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել, ԶԼՄ-ներին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Ավելի վաղ Կոմերսանտը գրել էր, որ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Թուրքմենստանում կայացած Կասպյան գագաթնաժողովից հետո փակ...

«Ժամանակակից քաղաքականության պոպուլիզմը». Վիկտոր Սողոմոնյան

Ժամանակակից քաղաքականության մեջ պոպուլիզմն ավելի ու ավելի է կառուցվում ցուցադրականության, վառ հակամարտությունների և աղմկահարույց հայտարարությունների վրա, մինչդեռ պետական կառավարման փորձը մղվում է երկրորդ պլան։ Այս մասին...